ՈՒԵՖԱ-ն հայտարարել է Կանանց Ազգերի լիգայի ստեղծման մասին

Լուրեր

31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
Բոլորը

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հայտարարել է Կանանց Ազգերի լիգայի ստեղծման մասին, որի եզրափակիչ փուլը կլինի Օլիմպիական խաղերի նախընտրական փուլ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը. գրում է armsport-ը։

ՈւԵՖԱ-ն հինգշաբթի օրը հրապարակել է կանանց մրցաշարերի նոր համակարգ։ Նոր ձևաչափն առաջին անգամ կկիրառվի ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնությունից առաջ, և նմանատիպ սկզբունքներ կկիրառվեն 2027 թվականի Աշխարհի առաջնության համար:

Ինչպես տղամարդկանց ֆուտբոլի Ազգերի Լիգայում, այնպես էլ այս մրցաշարում ուժեղագույն դիվիզիոնի չորս խմբերի հաղթողները դուրս կգան մրցաշարի եզրափակիչ փուլ: 2024 թվականին կիսաեզրափակիչ խաղերի արդյունքներով կորոշվի երկու թիմ, որոնք Ֆրանսիայի հետ միասին կմասնակցեն Oլիմպիական խաղերին։ Եթե ​​Ֆրանսիան դուրս գա եզրափակիչ, ապա երրորդ տեղը զբաղեցրած թիմը Օլիմպիական խաղերի ուղեգիր կստանա:

Եվրոպական որակավորումը կմեկնարկի 2024 թվականի գարնանը՝ Ազգերի լիգայի ավարտից հետո, և բաղկացած կլինի երկու փուլից։ Առաջին փուլն անցկացվում է նույն ձևաչափով, ինչ Ազգերի լիգան։

Մրցումների այս փուլի վերջնական նպատակը թիմի համար Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելն է և հաջորդ ցիկլում լիգայի համակարգում հնարավորինս բարձր տեղ գրավելն է։ Կախված խմբում զբաղեցրած տեղից՝ թիմերը կա՛մ կմնան իրենց դիվիզիոնում, կա՛մ ավտոմատ կերպով կբարձրանան բարձր կամ կնահանջեն ցածր լիգա:

Եվրոպական որակավորման արդյունքներով A լիգայի լավագույն ութ թիմերը կստանան ՈւԵՖԱ ԵՎՐՈ 2025-ի ուղիղ ուղեգիր։ Մնացած տեղերը կխաղարկվեն Եվրոպայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի փուլերում։