Ռուս հեռուստահաղորդավար Անդրեյ Կարաուլովը հայտնել է իր տան խուզարկության մասին

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Ռուս լրագրող և հեռուստահաղորդավար Անդրեյ Կարաուլովը հայտնել է, որ իր տունը խուզարկվում է զրպարտության գործով։ Նա պնդում է, որ «Ռոստեխի» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովի պահանջով հարուցված քրեական գործով կատարվում են քննչական գործողություններ։

«Ատրճանակներով զինված մարդիկ փորձել են անկյունահղկիչով կտրել դարպասը»,- գրել է Կարաուլովը Telegram-ի իր ալիքում։

Նրա խոսքով՝ տան բոլոր հեռախոսները, «նույնիսկ իր զոքանչի հեռախոսը» չեն պատասխանում։ Լրագրողը պնդում է, որ խուզարկությունն իրականացվում է «Սերգեյ Չեմեզովի հայտարարության համաձայն՝ «Զրպարտություն» հոդվածով»։ Ռոստեխը դեռ չի մեկնաբանել այս հաղորդագրությունը։

«Պիեսը կոչվում է՝ «Քսենյա Սոբչակ, ակտ երկրորդ»: Սոբչակի հետ չստացվեց, նրանք անցնում են Կարաուլովին: Դատախազներից ով է լիազորագրել այս հիմարությունը և ինչ կարելի է գտնել «Զրպարտություն» հոդվածի տակ, չեմ հասկանում»,- գրել է Կարաուլովը։

Հոկտեմբերի վերջին լրագրող Քսենյա Սոբչակը Ռուսաստանից Լիտվա է մեկնել այն բանից հետո, երբ նրա կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովը մեղադրվել է շորթման մեջ։

Ըստ The Bell-ի՝ նախօրեին Կարաուլովը եթերում ենթադրել է, որ Չեմեզովի դերը «լրագրողների դեմ քրեական գործերում սադրանք է հենց Ռոստեխի ղեկավարի դեմ»։ Դատարանում ընթերցված գործի նյութերից պարզվել է, որ Սուխանովը մեղադրվում է Չեմեզովից 11 մլն ռուբլի շորթելու մեջ։

Անդրեյ Կարաուլովն անվտանգության ուժերի կողմից խուզարկությունները կապում է «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովի կողմից զրպարտության մեջ մեղադրանքների հետ։ Կարաուլովն իսկապես հաճախ է նրան քննադատում, իսկ քննադատության հարթակներից մեկը հենց նրա Telegram ալիքն է։

Տաթև Ֆռանգյան