Դեսպան ՄըՔին և պատվիրակությունն այցելել են Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն
Քաղաքականություն
03.11.2022 | 16:56Դեսպան ՄըՔին և պատվիրակությունն այցելել են Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, որը բարձր տեխնոլոգիաների առաջատար ուսումնական հաստատություններից մեկն է Հայաստանում․ տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Դեսպան ՄըՔին խրախուսեց երիտասարդներին գործարկելու իրենց հմտությունները՝ օգնելու Հայաստանին իրագործել տնտեսական ողջ ներուժը:
ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանի երիտասարդներին՝ ձեռք բերելու ժամանակակից աշխատաշուկայի համար անհրաժեշտ հմտություններ, միաժամանակ աջակցելով նոր տնտեսական հնարավորությունների իրագործմանը մարզերում»,- ասված է հաղորդագրությունում։