Ադրբեջանի անվտանգության ծառայությունը նյարդային է արձագանքում Նիկոլ Փաշինյանի Իրան այցին․ IRNA-ի անդրադարձը

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան այցին զուգահեռ՝ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մեղադրանքներ է հնչեցնում Իրանի հասցեին։ Այս մասին գրում է իրանական պետական IRNA գործակալությունը՝ արձագանքելով Բաքվի այն պնդումներին, թե Ադրբեջանում բացահայտվել է անօրինական զինված խումբ, որը, իբր, ստեղծվել է իրանական հատուկ ծառայությունների վերահսկմամբ։«Անվտանգության ծառայությունը ներկայացրել է ոչ կառուցողական պնդում, թե Ադրբեջանը ձերբակալել է անօրինական զինված խմբի անդամների՝ Իրանին մեղադրելով խմբավորման հետ կապերի համար։ Մեղադրանքն առաջադրվել է այն ժամանակ, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես հրավիրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին այցելել Թեհրան, սակայն Բաքուն դեռևս ձգձգում է ընդունել հրավերը։ Սակայն Ադրբեջանի անվտանգության ծառայությունը նյարդային է արձագանքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան այցին՝ ձեռնամուխ լինելով հին ցուցակի վերահրապարակմանը և բարձրաձայնելով հնացած հարցեր»,- ասվում է հրապարակման մեջ։Լրատվամիջոցը գրում է, որ Ադրբեջանի անվտանգության ծառայությունը նաև հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե իրենք «իրանական հատուկ ջոկատների» կողմից Ադրբեջանի քաղաքացիների ռազմական պատրաստության, ֆինանսական աջակցության և արտասահման տեղափոխելու վերաբերյալ իրականացրել են ներառական հետաքննություն։«Ադրբեջանը նախաձեռնել է միջազգային հետաքննություն և հեռակա կալանավորում որոշ տարրերի և այլ անձանց, որոնք մեղադրվում էին 2018 թվականին զինված խմբավորումներ ղեկավարելու, Իրանի Իսլամական Հանրապետության հսկողության ներքո կրոնական մտքեր ներարկելու փորձի մեջ, մինչդեռ Թեհրանը կտրականապես հերքում է մեղադրանքը»,- գրում է IRNA-ն։

Էմմա Չոբանյան