Թուրքիան հայտարարում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի գործարքի շրջանակում դեռ որևէ «ահաբեկչի» չեն արտահանձնել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան Անկարային դեռ որևէ մեկին չեն արտահանձնել, որոնք, իբր, ներգրավված են ահաբեկչական գործունեության մեջ, և որոնց արտահանձնումը պահանջում է թուրքական կողմը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք այդ երկրներին ուղարկել ենք մեր պահանջները։ Արտահանձնման թեման քննարկվում է, սակայն ներկայում ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված անձանց արտահանձնման հարցում դրական տեղաշարժեր չկան»,- ասել է նա։

Բոզդաղը հայտնել է, որ արտահանձնման հարցը քննարկվելու է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ, որը նոյեմբերի 8-ին այցելելու է Թուրքիա։

Հիշեցնենք, որ հունիսին Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները հուշագիր են ստորագրել՝ հաստատելով, որ Թուրքիան կաջակցի Սկանդինավյան երկրների՝ ՆԱՏՕ-ին միանալու հայտերին։ Շվեդիան ու Ֆինլանդիան իրենց հերթին պարտավորվել են Թուրքիային արտահանձնել «քուրդ ահաբեկիչներին»։

Թուրքիան ու Հունգարիան միակ երկրներն են, որոնք դեռ չեն վավերացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտերը։

Էմմա Չոբանյան