Թող նախագահը գա. Ստեփանակերտում շարունակվում է հանրահավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ Բակո Սահակյանն ընդունել է բողոքի ակցիայի մասնակիցներին, որի մասին այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ մանրամասներ հայտարարվեցին: ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Վարդան Ասծատրյանը, ով ակցիայի համակարգողներից է, ասաց, որ Բակո Սահայանն ուզում է, որ ժողովուրդը գա նախագահական և այնտեղ հանդիպի նրանց հետ, ինչին հավաքված ժողովուրդը պատասխանեց՝  «թող նա գա ու այստեղ հանդիպի մեզ հետ»:

ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը հանրահավաքի ընթացքում հայտարարեց, որ «որեւէ խնդիր չկա, բարձրացեք ու հանդիպեք նախագահի հետ  իր նստավայրում», ինչից հետո Վարդան Ասծատրյանը խլեց բարձրախոսը նրա ձեռքից և ասաց. «Դու արդեն ուրիշ բաներ ես ասում: Հայկ Խանումյանը այս շարժման համակարգող չէ: Բերեք ցավալի հարցերից խոսենք: Արցախում մարդ իրավունք չունի աղբամանից բան վերցնել, որը մենք տեսնում ենք ամեն օր: Երեք ընտանիք մի սենյականոց տան են ապրում, կին ու տղամարդ չեն կարողանում առանձնանալ, ներողություն այս ասածի համար»:

«Բերեք բոլոր պաշտոնյաների ունեցվածքը դնենք սոցիալական ցանցերում և տեսնենք, թե այսքան տարի ով ինչքան է գողացել: Բյուջեն բոլորի սեփականությունն է: Խնդիրը հստակ է. ուժայինների հրաժարական: Եթե դա եք պահանջում, բերեք դրան գնանք: Եթե դրանից շեղվելու եք` ամեն ինչի հերը անիծելու եք», – ասաց Հայկ Խանումյանը:

 

Մարութ Վանյան. Ստեփանակերտ