Ռուսական հարձակումների նոր ալիք Ուկրաինայում

Լուրեր

09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
Բոլորը

Ռուսական կողմից հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին հաղորդումներ են ստացվում Ուկրաինայի մի քանի շրջաններից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կրիվոյ Ռոգի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը հայտնել է, որ կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտի։

«Ավերածությունները զգալի են, քաղաքի մի քանի թաղամասեր առանց լույսի և ջրի են մնացել, ճշտվում են կորուստները»,- գրել է նա։

Զապորոժիեի քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտևը հայտնել է, որ պայթյուններ են լսվել քաղաքի մի քանի թաղամասերում․ «Զինվորականները հայտնում են, որ բոլոր «շահիդները» (իրանական կամիկաձե «Շահեդ» անօդաչու սարքերը), որոնք թռել են Զապորոժիեի ուղղությամբ, ոչնչացվել են»։

Կուրտևի խոսքով՝ «կա երկրորդ հարձակման վտանգ»։

Շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովն էլ հայտնել է Խարկովի վրա հարձակումների մասին։ Լրագրող Անդրեյ Ցապլիենկոյի խոսքով՝ ռուսական բանակը հավանաբար օգտագործել է С-300 հրթիռներ։

Տաթև Ֆռանգյան