Հյուսիսային Կորեան երեք բալիստիկ հրթիռ է արձակել

Լուրեր

09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
Բոլորը

Հյուսիսային Կորեան հինգշաբթի մեկ հեռահար և երկու կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել, որոնցից մեկը Հյուսիսային Ճապոնիայի բնակիչներին ստիպել է ապաստարաններ գտնել։ Հրթիռների արձակման մասին հայտնել են հարավկորեացի զինվորականները, գրում է VOA-ն։

Հարավային Կորեայի Պաշտպանության նախարարության տվյալներով՝ տեղական ժամանակով 7:40-ին Փհենյանի մոտ գտնվող Սունան շրջանից հեռահար բալիստիկ հրթիռ է արձակվել դեպի Ճապոնական ծով: Ժամը 08:39-ին էլ Հարավային Փյոնգան նահանգից արձակվել է փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ։

Հարավային Կորեայի զինվորականները «լիակատար պատրաստվածության վիճակ են պահպանում՝ սերտորեն համագործակցելով Միացյալ Նահանգների հետ և մեծացնելով հսկողությունն ու զգոնությունը», ասվում է զեկույցում։

Արձակումը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ Փհենյանը ավելի քան 20 հրթիռ է արձակել, որոնցից մեկն ընկել է Հարավային Կորեայի տարածքային ջրերի մոտ: Հրթիռն արձակվել է այն ժամանակ, երբ Սեուլը և Վաշինգտոնն անցկացնում են պատմության մեջ ամենամեծ համատեղ զորավարժությունները, որոնցում ներգրավված են երկու կողմերից հարյուրավոր ռազմական ինքնաթիռներ:

Ճապոնիայի իշխանությունները հյուսիսային շրջանների բնակիչներին տեղական ժամանակով 08:00-ի սահմաններում հորդորել են մնալ տանը կամ ապաստան փնտրել: Սկզբում Տոկիոն հայտարարել էր, որ հրթիռը թռել է Ճապոնիայի վրայով, սակայն ավելի ուշ պաշտպանության նախարար Յասուկազու Համադան հայտարարել է, որ այն «չի հատել ճապոնական արշիպելագը, այլ անհետացել է Ճապոնական ծովի վրա»։

Վաշինգտոնն ու Սեուլը բազմիցս զգուշացրել են, որ Փհենյանը շուտով կարող է իրականացնել յոթերորդ միջուկային փորձարկումը։

Տաթև Ֆռանգյան