Հայ ուսանողները մրցանակային ամենաբարձր տեղերն են գրավել ճարտարապետության և դիզայնի ոլորտների դիպլոմային աշխատանքների միջազգային մրցույթում

Լուրեր

31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
Բոլորը

Երիտասարդ հայ ճարտարապետները և դիզայներները մրցանակային ամենաբարձր տեղերն են գրավել ՌԴ Կազան քաղաքում անցկացված Ճարտարապետության և դիզայնի ոլորտներում դիպլոմային աշխատանքների միջազգային ստուգատես-մրցույթում: Նրանց շնորհավորելու նպատակով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կազմակերպվել է պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի և բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Ղուլարյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը, խորհրդական Արտավազդ Թարխանյանը․ տեղեկացնում են
ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

«Կոմիտեի ղեկավարը շնորհավորել է ուսանողներին, դասախոսներին, ինչպես նաև համալսարանի ղեկավար կազմին՝ միջազգային ասպարեզում մասնագիտական բարձր նվաճումների համար: Երիտասարդ մասնագետներին հաջություն մաղթելով աշխատանքային գործունեության ընթացքում՝ Արմեն Ղուլարյանը համոզմունք է հայտնել, որ նրանք իրենց ունակությունները և ձեռք բերած գիտելիքները կկիրառեն Հայաստանի բնակավայրերի կառուցապատման պատասխանատու գործում՝ նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը:

Կազանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի կազմակերպած մրցույթին մասնակցել էին ճարտարապետական 58 բուհեր, որոնցից 5-ը՝ ԱՊՀ երկրներից: Ներկայացված 699 աշխատանքներից 20-ի հեղինակը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետների բակալավրի, մագիստրատուրայի ուսանողներն ու շրջանավարտներն էին: Բուհի ռեկտոր Եղիազար Վարդանյանի խոսքով՝ տարիներ շարունակ միջազգային այս մրցույթին հաջողությամբ մասնակցած հայաստանյան մասնագիտական բուհն այս անգամ աննախադեպ արդյունք է գրանցել. ավարտական 20 աշխատանքից 18-ը զբաղեցրել են առաջին տեղ, իսկ երկուսը՝ երկրորդ: Աշխատանքներից մի քանիսը հակիրճ ներկայացվել են նաև պարգևատրման արարողության ժամանակ, որի ավարտին Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և համալսարանի ռեկտորը միջազգային մրցույթի դիպլոմներն են շնորհել աշխատանքների հեղինակներին և նրանց ղեկավարներին: Վերջիններս պարգևատրվել են նաև Քաղաքաշինության կոմիտեի շնորհակալագրով»,- ասված է հաղորդագրությունում։