«Ոսկու աշխարհ» տոնավաճառում տեղի ունեցած սպանության առնչությամբ 35-ամյա քաղաքացի է ձերբակալվել

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ոսկու աշխարհ» տոնավաճառում հունիսի 2-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է։

2018թ. հունիսի 02-ին՝ ժամը 22-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջակողմյան հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Արմեն Ավդալյանը։ Վերջինս հայտարարել է, որ վնասվածքն ստացել է Մ.Խորենացի փողոցի թիվ 24 հասցեում գործող «Ոսկու աշխարհ» տոնավաճառում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում:

Նույն օրը՝ ժամը 22.05-ի սահմաններում, Երևանի «Շտապբուժօգնություն» ՊՓԲ ընկերության ենթակայանից հաղորդում է ստացվել առ այն, որ կանչով Մ.Խորենացի 24 հասցե մեկնած թիվ 01 բրիգադան «Ոսկու աշխարհ» տոնավաճառում հայտնաբերել է Երևան քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Արամ Ասատրյանի դիակը՝ կտրած-ծակած վնասվածքով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, մշակվել քննչական պլան: Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած աձի ինքնությունը, ով ձերբակալվել է։

Նախնական քննության տվյալներով՝ 2018թ. հունիսի 02-ին՝ ժամը 21-ի սահմաններում, «Ոսկու աշխարհ» տոնավաճառի 6-րդ հարկում վիճաբանություն է առաջացել տոնավաճառի անվտանգության աշխատակիցների և նույն տոնավաճառում ոսկյա իրերի արտադրությամբ զբաղվող Գ.Ղահրամանյանի ու նրա ընկերների միջև, որի ընթացքում վիճաբանության մասնակիցներից մեկը դանակով հարվածներ է հասցրել տոնավաճառի անվտանգության աշխատակիցներ Ա.Ավդալյանին և Ա.Ասատրյանին։ Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով Ա.Ասատրյանը տեղում մահացել է, իսկ Ա.Ավդալյանը` տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրի զննության ընթացքում վերցվել են տեսանկարահանման համակարգի տեսագրությունները, զննվել։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս Երևանի բնակիչ է, բարձրագույն կրթությամբ, ծնված 1983թ. և «Ոսկու աշխարհ» տոնավաճառում սովորում է ոսկերչություն։ Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։ Վերջինս ներկայացրել է հանցագործության կատարման գործիք հանդիսացած դանակը:

Նախաքննությունը շարունակվում է: