ՌԴ-ում 100-ից ավելի մոբիլիզացվածներ հրաժարվել են մեկնել Ուկրաինա և անհնազանդության ակցիա են կազմակերպել

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

Ավելի քան 100 մոբիլիզացվածներ հրաժարվել են մեկնել Ուկրաինա և ուսումնական կենտրոնում անհնազանդության ակցիա են կազմակերպել՝ պահանջելով վճարել խոստացված 195.000 ռուբլին։ Այս մասին հաղորդում է «Սերդիտայա Չուվաշիա» Telegram ալիքը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հարգելի՛ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, Չուվաշիայի Հանրապետության մոբիլիզացված զինվորականները դիմում են ձեզ: Մենք, վտանգելով մեր կյանքը, գնում ենք մահվան՝ հանուն ձեր անվտանգության և խաղաղ կյանքի: Մեր պետությունը հրաժարվում է մեզ վճարել այդ գումարը՝ 195 հազար ռուբլու չափով, որը մեզ խոստացել է մեր նախագահը՝ Վլադիմիր Պուտինը։ Հանուն ինչի՞ գնանք պայքարելու այս պետության համար՝ թողնելով մեր ընտանիքներին առանց աջակցության»,- ասվում է տեսաուղերձում։

Զինվորականներից մեկի խոսքով՝ մոբիլիզացվածներին ասել են, որ մինչև զորակոչվելը զորամասում նրանք կստանան 25․000 ռուբլի վճարումներ, մինչդեռ զորակոչվածների զինգրքույկների վրա ոչ մի նշում չի արվել։

Բացի այդ, մոբիլիզացվածները դժգոհ են վատ ապահովվածությունից և այն հանգամանքից, որ սպառազինություն ստանալու համար ստիպված են տեսաուղերձներ ձայնագրել՝ օգնություն խնդրելով։

«Սերդիտայա Չուվաշիա» ալիքի հրապարակած տեսանյութերից մեկում զինվորականները վանկարկում են՝ «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար»։

Նախորդ գիշեր ալիքը հայտնել էր, որ, ըստ իր աղբյուրների, ՕՄՕՆ-ն ու Ազգային գվարդիան տարվել են Ուլյանովսկի ուսումնական կենտրոն։ Չորեքշաբթի առավոտյան էլ հայտնի է դարձել, որ մոբիլիզացվածների շրջանում ապստամբությունը ճնշվել է։

Տաթև Ֆռանագյան