Բաքվի պատասխանը Թեհրանին․ Ադրբեջանի հատուկ ուժերն Իրանի հետ սահմանին զորավարժություններ են սկսել

Լուրեր

18.08.2026 | 12:57
«Յաբլոկո»-ն պարտվեց․ ՌԴ ԿԸՀ-ն կուսակցությանը հանել է Դումայի ընտրությունների քվեաթերթիկից
18.08.2026 | 12:56
Դալար գյուղում չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
Բոլորը

Ադրբեջանական սահմանին հոկտեմբերի սկզբին Իրանի անցկացրած զորավարժություններին ի պատասխան, որոնք անհանգստացրել էին Բաքվին, Ադրբեջանը որոշել է հատուկ ուժերի զորավարժություններ անցկացնել։

Մասնավորապես, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ երկրի հարավային սահմաններին հատուկ նշանակության ուժերի զորավարժություններ են սկսվել՝ հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևի գլխավորությամբ: Վարժանքների պլանի համաձայն՝ զորամասերը պատրաստվածության են բերվել «Տագնապ» ազդանշանով։

Զորավարժություններում ներգրավված են նաև ռազմաօդային և հրթիռահրետանային ուժերը։

Ըստ պլանի՝ զորավարժությունների հետագա փուլերում հատուկ նշանակության ստորաբաժանումները կատարելու են մի շարք առաջադրանքներ՝ համագործակցելով ռազմաօդային ուժերի և նրանց աջակցող հրթիռահրետանային ստորաբաժանումների հետ։

Հիշեցնենք, որ Իրանի Զինված ուժերը զորավարժություններ էին անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին, ինչը դժգոհություն էր առաջացրել Բաքվում։

Էմմա Չոբանյան