Ռոբերտ Քոչարյանը առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով. armtimes.com

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով. գրում է armtimes.com-ը:

Հիշեցնենք, որ այս տարվա Մարտի 1-ին ԱԺ ԵԼՔ խմբակցության նախաձեռնությամբ հրավիրաված խորհրդարանական լսումների հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի գործին կցվի «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին» Փաստահավաք խմբի զեկույցը, ինչպես նաեւ քրեական գործի շրջանակներում հարցաքննի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դատախազությունը, սակայն, Փաշինյանի միայն մեկ դիմումին էր ընթացք տվել, իսկ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու մասով նշել էր, թե դրա համար հիմքեր չկան: Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված իր դիմումում նշել էր այն կետերը, որոնց հիման վրա պետք է հարցաքննվեր Ռոբերտ Քոչարյանը: Նիկոլ Փաշինյանը իր դիմումում մասնավորապես նշել էր հետեւյալը.   

«Լսումների ժամանակ պարզվեց, որ Մարտի 1-2-ի գործը քննող քննչական խումբը գործին չի կցել 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը, որը վերնագրված է ՝ բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին: Այսինքն՝ քրեական գործում այս փաստական գործը չի ուսումնասիրվել: Սա մեծ բացթողում է եւ այս փաստական նյութի ուսումնասիրության արդյունքում շատ լուրջ պատճառահետեւանքային կապեր կարող են բացահայտվել: Ես գրել եմ, որ գլխավոր դատախազն ապահովի, որ այդ զեկույցը կցվի քրեական գործին եւ ուսումնասիրեն: Երկրորդ կարեւոր հանգմանքը, որ պարզվեց լսումների ընթացքում այն է, որ տասը տարի անց նախաքննական մարմինը չի պարզել, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ Մարտի 1, 2-ին քաղաքացիները դուրս են գալիս մեքենաների հետեւից եւ կրակում զինվորների վրա: Այս հայտարարությունը ի՞նչ փաստերի վրա է հիմնված: Գլխավոր դատախազին գրավոր դիմել եմ եւ պահանջել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվի հարցաքննության եւ պարզաբանի՝ ինչի հիման վրա է արել այն հայտարարությունը Բաղարամյան 26-ում: Սա կարեւորագույն նրբություն է եւ հանրությունը պետք է իմանա, թե Ռոբերտ Քոչարյանին ով է փոխանցել այդ տեղեկությունը»:

Նիկոլ Փաշինյանի դիմումին արձագանքել էր նաեւ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Վերջինս հայտարարել էր, թե Մարտի 1-ի գործով գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Նիկոլ Փաշինյանն է: «Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. «Մարտի 1»-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում «Մարտի 1»-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը», – ասել էր Սողոմոնյանը:

ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, պատրաստվում է ամբողջությամբ բացահայտել 10 տարի քնեցված աղմկոտ քաղաքական սպանությունների գործը եւ պատասխանատվության կանչել բարձրաստիճան նախկին պաշտոնյաներին: