Էրդողանն ազդարարել է, որ Ռուսաստանը վերադառնում է հացահատիկային գործարքին

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «հացահատիկային միջանցքի» աշխատանքների վերսկսման մասին, որն ապահովում է պարենի մատակարարումն Ուկրաիանայի նավահանգիստներից Սև ծովում։ Անադոլու գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Էրդողանը հայտնել է իշխող Արդարություն և զարգացում կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպմանը։

Էրդողանը նշել է, որ այսօր այդ թեմայով մտադիր է հեռախոսազրույց ունենալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

Նա տեղեկացրել է, որ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց  է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Ըստ նրա՝ Շոյգուն Աքարին հայտնել է, որ այսօր ժամը 12։00-ից հացահատիկային միջանցքով գյուղատնտեսական ապրանքների մատակարարումները վերսկսվել են։

ՌԴ ՊՆ ևս հայտարարություն է տարածել այս հարցով՝ հաստատելով, որ Մոսկվան վերադառնում է հացահատիկային գործարքին։

«Ուկրաինայից հաջողվել է ստանալ գրավոր երաշխիքներ ուկրաինական նավահանգիստների ու հումանիտար միջանցքի օգտագործման մասով՝ ՌԴ-ի դեմ ռազմական գործողությունների վարման համար, որոնք ուղարկվել են Համատեղ համակարգման կենտրոն 2022թ․ նոյեմբերի 1-ին»,-ասվում է հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը գտնում է, որ այս պահին ստացված երաշխիքները բավարար են թվում և վերսկսվում է համաձայնագրի իրականացումը։

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ այս ամենը հնարավոր է դարձրել ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ։

Էմմա Չոբանյան