Նեթանյահուի վերադարձը․ Իսրայելի նախկին վարչապետի դաշինքն ընտրություններում ստացել է քվեների մեծամասնությունը

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Բարի վերադարձ, Բիբի՛»։ Այս խոսքերն ամենաշատն են հնչել «Լիքուդ»-ի շտաբում երեքշաբթի երեկոյան, երբ հայտնի են դարձել էսզիթ փոլի արդյունքները։ Դրանց համաձայն՝ խորհրդարանական ընտրություններում հաղթել է Բենիամին Նեթանյահուի կուսակցությունը, գրում է Euronews-ը։

Այսօր առավոտյան Իսրայելի համընդհանուր ընտրությունների քվեաթերթիկները գրեթե ամբողջությամբ հաշվարկվել են և, նախնական արդյունքներով, խորհրդարանական ընտրություններում հաղթել է Բենիամին Նեթանյահուի կուսակցությունը։
Առավել անսպասելի էր այն փաստը, որ «Լիքուդ»-ի գլխավորած աջ-կրոնական դաշինքը, համաձայն վերջին տվյալների, ստանում է 65 մանդատ Կնեսետում և կարող է կառավարող կոալիցիա կազմել։

«Մենք մեծ հաղթանակի շեմին ենք։ Բայց մի բան արդեն պարզ է, մեր քաղաքականությունը՝ «Լիքուդ»-ի քաղաքականությունն արդարացրել է իրեն»,- ասել է Նեթանյահուն

Ընտրական հանձնաժողովի առաջին տվյալները Նեթանյահուի դաշինքին է՛լ ավելի մեծ առավելություն են տալիս։ Եթե իրավիճակը չփոխվի, «Լիքուդ»-ի առաջնորդը կվերադառնա վարչապետի պաշտոնին, որը մշտապես զբաղեցրել է 2009-2021 թվականները։

Նեթանյահուի հիմնական հակառակորդը՝ գործող վարչապետ Յաիր Լապիդը և նրա «Յեշ Աթիդ» կուսակցությունը, ըստ էքզիթ փոլի, ստանում են խորհրդարանում 22-ից 24 տեղ, մինչդեռ նրա աջ կենտրոնամետ դաշինքը կարող է հույս դնել 54 մանդատի վրա: Լապիդն արդեն քննադատության է ենթարկվում կոալիցիոն իր դաշնակիցների կողմից, սակայն նա ինքն է հորդորում սպասել ձայների վերջնական հաշվարկին։

«Մինչև վերջին ծրարը չբացվի, ոչինչ ավարտված չէ, վերջնական ոչինչ չկա, հետևաբար, համբերատար կսպասենք վերջնական արդյունքներին»։

Խորհրդարանում երրորդ ուժը և կոալիցիայի երկրորդ ուժը Նեթանյահուն խոստանում է լինել աջ արմատական կրոնական սիոնիզմի ցուցակը, որը գլխավորում է Իտամար Բեն-Գվիրը, ով ավելի վաղ կարողացել է հայտարարել ներքին անվտանգության նախարարի պորտֆելի նկատմամբ իր հավակնությունների մասին։ «Կրոնական սիոնիզմը» Կնեսետում ստանում է 13-ից 15 մանդատ։ Ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո հաղթողը երկրի նախագահի կողմից կառավարություն ձևավորելու մանդատ կստանա։

Տաթև Ֆռանգյան