ՌԴ ռազմական ղեկավարները քննարկել են միջուկային զենքի օգտագործման հարցը․ The New York Times

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուս բարձրաստիճան զինվորականները վերջերս հավաքվել են՝ քննարկելու, թե երբ և ինչպես Մոսկվան կարող է օգտագործել տակտիկական միջուկային զենք Ուկրաինայում, որը նպաստում է Վաշինգտոնի և դաշնակիցների մտահոգությունների աճին։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին։

Նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցել այն խոսակցություններին, որոնք անցկացվում են Ռուսաստանի ուժեղացող միջուկային հռետորաբանության և մարտադաշտում անհաջողությունների ֆոնին։

Սակայն, ըստ լրատվականի, փաստը, որ ռուս բարձրաստիճան զինվորականները նույնիսկ քննարկումներ են անցկացնում, անհանգստացրել է Բայդենի վարչակազմին, քանի որ դա ցույց է տալիս, թե որքան հիասթափված են ռուս գեներալները տեղում իրենց անհաջողություններից, և հուշում է, որ միջուկային զենք օգտագործելու՝ Պուտինի քողարկված սպառնալիքները կարող են պարզապես խոսքեր չլինել:

ԱՄՆ պաշտոնյաները, սակայն, դեռևս որևէ վկայություն չեն տեսել, որ ռուսները տեղաշարժել են միջուկային զենքերը այլ վայրեր կամ միջոցներ են ձեռնարկում հարվածի նախապատրաստման համար։

Հաղորդվում է, որ հետախուզության զրույցների մասին խոսակցությունները ԱՄՆ կառավարության ներսում շրջանառվել է հոկտեմբերի կեսերին։ ԱՄՆ պաշտոյաները չեն նկարագրել միջուկային զենքի կիրառման սցենարները, որոնք դիտարկում են ռազմական ղեկավարները։

Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյա Ջոն Քիրբին հրաժարվել է մեկնաբանել «այս զեկույցի մանրամասները»: Պենտագոնը գնահատում է, որ Ռուսաստանն ունի մինչև 2000 մարտավարական միջուկային զենքի պահեստ, որոնք նախատեսված են մարտադաշտում օգտագործելու համար՝ սովորական ուժերին ճնշելու նպատակով: Որևէ մարտավարական միջուկային զենք չի կիրառվել երբևէ, բայց այն կարող է օգտագործվել ցանկացած եղանակով, այդ թվում՝ հրթիռային կամ հրետանային արկերի միջոցով:

Նշվում է, որ Պուտինն ունի մարտավարական զենքն օգտագործել-չօգտագործելու միանձնյա իրավասություն և կկայացնի այն տեղակայելու որոշումը՝ անկախ իր գեներալների տեսակետից: Նոր հետախուզական տվյալներն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ Մոսկվան նաև առաջ է քաշում այն ​​անհիմն գաղափարը, որ Ուկրաինան ծրագրում է օգտագործել, այսպես կոչված, կեղտոտ ռումբ՝ սովորական պայթուցիկ՝ հագեցած ռադիոակտիվ նյութերով:

Վաշինգտոնում պաշտոնյաներն ասում են, որ չեն կարծում, թե Պուտինը միջուկային զենքի կամ կեղտոտ ռումբի կիրառման պլաններ ունի։

Էմմա Չոբանյան