Հելսինկին կոչ է անում Թուրքիային և Հունգարիային արագացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտերի վավերացումը

Լուրեր

31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Բոլորը

Ֆինլանդիայի վարչապետը կոչ է արել Թուրքիային և Հունգարիային արագացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հայտերի վավերացումը։ Այս մասին գրում է Reuters-ը, որին վկայակոչում է Ահվալ գործակալությունը։

Թուրքիան և Հունգարիան ՆԱՏՕ-ի միակ անդամներն են, որոնք դեռ չեն վավերացրել Սկանդինավյան երկրների՝ ՆԱՏՕ-ին միանալու դիմումները։

«Այժմ բոլոր հայացքներն ուղղված են Հունգարիային ու Թուրքիային։ Մենք սպասում ենք, որ այս երկրները վավերացնեն մեր դիմումները։ Կարծում եմ՝ կարևոր է, որ դա տեղի ունենա հնարավորինս շուտ»,- ասել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը։

Հունիսին Մադրիդում կայացած գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները հուշագիր են ստորագրել՝ հաստատելով, որ Թուրքիան կաջակցի Սկանդինավյան երկրների՝ ՆԱՏՕ-ին միանալու հայտերին։ Շվեդիան ու Ֆինլանդիան իրենց հերթին պարտավորվել են Թուրքիային արտահանձնել «քուրդ ահաբեկիչներին»։

Սակայն Թուրքիայից պարբերաբար հայտարարություններ են հնչում, որ Շվեդիան չի կատարում Անկարայի պայմանները։ Հենց ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը քննարկելու համար էլ առաջիկա օրերին սպասվում է Շվեդիայի վարչապետի այցը Թուրքիա։

Էմմա Չոբանյան