Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նորընտիր նախագահին

Լուրեր

31.10.2026 | 15:50
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորընտիր նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Ուղերձում ասված է․

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ:

Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Բրազիլիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Վստահ եմ, որ փոխադարձ համակրանքի վրա հիմնված մեր երկրների միջև հարաբերությունները համատեղ ջանքերով կշարունակեն խորանալ և ամրապնդվել երկկողմ և բազմակողմ մակարդակներում՝ ի նպաստ մեր պետությունների և ժողովուրդների բարօրության:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը», – նշված է ՀՀ վարչապետի ուղերձում: