ԵԽԽՎ պատգամավորները Արցախի ԱԺ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել են՝ իրենք արցախահայության կողքին են

Լուրեր

31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
Բոլորը

Նոյեմբերի 1-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ղեկավարած պատվիրակությունն ընդունել է ԵԽ խորհրդարանականներ, Եվրոպական Խորհրդարանի նիդերլանդցի պատգամավոր, ԵԺԿ քաղաքական խմբի անդամ Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պիտեր Վան Դալենին, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոնին, գերմանացի պատգամավոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են 44-օրյա պատերազմի հետևանքներն ու Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, անդրադարձ է կատարվել արտաքին քաղաքական շփումներում Արցախի համար ի հայտ եկած խոչընդոտներին։

Կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի, Արցախի ժողովրդի անվտանգ ու խաղաղ կյանքի իրավունքի, ինչպես նաև Ադրբեջանի ձգտումների զսպման հարցերի շուրջ։ Հյուրերն իրենց կամքն են հայտնել Արցախի կողքին լինել այս խնդիրների բարձրաձայնման հարցում և ընդգծել են իրենց պատրաստակամությունը’ սատարելու արցախահայությանն այս հարցերի հաղթահարման ճանապարհին: