ԱՄՆ-ն Ուկրաինային ութ միավոր NASAMS ՀՕՊ համակարգ կտրամադրի

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաշինգտոնն Ուկրաինային է փոխանցելու 8 նորվեգա-ամերիկյան NASAMS հակաօդային պաշտպանության համակարգեր և դրանց համար զինամթերք։ Այս մասին Պենտագոնում ճեպազրույցում հայտնել են ԱՄՆ ռազմական պաշտոնյաները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ առաջիկայում Ուկրաինա կժամանի երկու համալիր, ավելի ուշ՝ ևս վեցը։ Ամերիկացի զինվորականները նաև պատմել են, որ նախատեսում են ստեղծել անօդաչուների դեմ պայքարի հակազդման համակարգեր, այդ թվում՝ VAMPIRE համակարգը և այլ ռադիոտեղորոշիչ համակարգեր՝ Ռուսաստանի կողմից անօդաչու թռչող սարքերի հարվածների լուրջ սպառնալիքի պատճառով:

NASAMS հակաօդային համակարգերն Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգի համար լուրջ համալրում են ոչ միայն ռուսական կործանիչների, այլև թևավոր հրթիռների դեմ։

Նախօրեին, երբ Ռուսաստանը նոր զանգվածային հարված էր հասցրել երկրի էներգետիկ համակարգին, ուկրաինացի պաշտոնյաները հայտնել էին, որ Գերմանիայի տրամադրած IRIS-T համակարգը ցույց է տվել 100 տոկոսանոց արդյունք։ Սակայն նրանք նշել էին, որ Ուկրաինան նման ՀՕՊ համակարգերի կարիքը շատ ունի։

Էմմա Չոբանյան