Անկարան կարծում է, որ Շվեդիան չի կատարում ՆԱՏՕ-ին միանալու համար Թուրքիայի առաջադրած պայմանները

Լուրեր

09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
Բոլորը

Թուրքիան կարծում է, որ Շվեդիան բավական ջանքեր չի գործադրում Անկարայի պահանջները կատարելու համար, որ համաձայնություն ստանա ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Այս մասին հայտարարել է իշխող Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը, որին վկայակոչում է շվեդական SVT-ին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հայտարարությունները, որոնք անում է Շվեդիան, լավն են, բայց քանի դեռ դրանք չեն իրականացվել, բավարար չեն»,- ասել է Չելիքը։

Հավելենք, որ այս հայտարարությունն արվում է Շվեդիայի նորանշանակ վարչապետի՝ Թուրքիա այցին ընդառաջ։ Նոյեմբերի 8-ին Շվեդիա է ժամանելու վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը՝ քննարելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը։ Նոյեմբերի 4-ին էլ Թուրքիա է այցելելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Թուրքիան և Հունգարիան ՆԱՏՕ-ի միակ երկրներն են, որոնք դեռ չեն վավերացրել Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ դաշինքին անդամակցության հայտը։

Էմմա Չոբանյան