Սեպտեմբերին 50 հազարով ավելի աշխատատեղ ունենք նախորդ տարվա համեմատ․ Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Բոլորը

Հայաստանի տնտեսության արտադրողականությունը բավական ցածր է։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023թ․ պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«2021թ–ին ՀՀ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի 1 ժամում ՀՆԱ–ում ընդամենը 7 դոլարի ներդրում է ունեցել։ Դա մոտավորապես 7-8 անգամ ավելի քիչ է, քան OSCD (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն) երկրների միջին ցուցանիշը։ Կան երկրներ, որոնք 100 դոլարից ավելի արտադրողականություն ունեն։ Մենք բավական երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի մեր երկրի արտադրողականությունը մոտ լինի զարգացած երկրների ցուցանիշին»,- նշեց Քերոբյանը։

Նախարարի դիտարկմամբ՝ Հայաստանում առաջին տեղում գործազրկության ու թափուր աշխատատեղերի համալրման խնդիրներն են, մինչդեռ ընկերություններում արտադրողականությունը բարձրացնելու մասին գրեթե չի խոսվում։

«Իր հերթին ընկերությունների արտադրողականության աճն անուղղակիորեն բերելու է աշխատատեղերի աճի, քանի որ արտադրողականության աճը բերում է մրցակցության, թողարկման ծավալների վելացման, հետևաբար` ընկերություններն ավելի շատ մարդկանց կարիք են ունենում»,- նշեց Քերոբյանը։

Նա նաև հավելեց, որ այս տարվա սեպտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գրանցված շխատատեղերի թիվն ավելացել է շուրջ 50 000–ով։

Մանրամասները՝ տեսանյութում։