Թուրքիայում ես վտանգի տակ եմ․ ասում են՝ Հայաստա՛ն գնա, «առանց հայի Թուրքիա»․ ես չե՛մ նահանջելու․ Կարո Փայլան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանի հետ

-Պարո՛ն Փայլան, սկսենք Թուրքիայի դերի թեմայից Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների գործընթացում։ Եթե շատ հակիրճ ձևակերպենք՝ Անկարան Երևանին ասում է՝ Ադրբեջանի հետ կնքիր պայմանագիր, տուր այն, ինչ ուզում է, կբացե՞նք սահմանները, սա՞ է Էրդողանի նախապայմանը։

-Դա չէ։ Թուրքիան, դժբախտաբար, անցավ ազգայնական ճամբար, բայց Էրդողանի կուսակցության մեջ կան ժողովրդավարներ։ Եվ նրանք պահանջում են մնայուն խաղաղություն Կովկասում։ Անշուշտ, Էրդողանն ունի ազգայնական ընկերներ և դաշինք է կազմել ազգայնական կուսակցության հետ, բայց նորից կարող եմ ասել՝ ժողովրդավարները գիտեն, որ եթե արդար խաղաղություն չլինի Կովկասի մեջ, այն չի կարող լինել մնայուն խաղաղություն։ Գիտեք, որ 30 տարուց ավելի այստեղ խաղաղություն չկա և արդարություն էլ չկա, և կռիվը շարունակվում է։ Միայն արդար խաղաղությամբ կարող ենք կազմակերպել մնայուն խաղաղություն Կովկասում։ Էրդողանի կուսակցության ժողովրդավարները սա գիտեն։

-Այսինքն՝ Հայաստանի կապիտուլյացիան կոնսեսուսային գաղափար չէ՞ Թուրքիայի իշխող վերնախավում։

-Հիմա տարբեր տեսակի մտածումներ կան Թուրքիայում, բայց Թուրքիայի ժողովուրդը շատ բան չգիտի Կովկասի մասին։ Միայն գիտեն, որ Թուրքիան Ադրբեջանի կողմից է և սխալ բաներ գիտեն։ Հիմա սահմանները փակ են, և մենք էլ ջանք չենք թափում՝ Թուրքիայի ժողովրդին ճանաչել տալու, թե որոնք են Հայաստանի ժողովրդի պահանջները և ինչպես կարող ենք կառուցել մնայուն խաղաղություն։ Դժբախտաբար, Թուրքիայի մամուլում ստեր են տարածվում Հայաստանի մասին։ Այդ պատճառով ուզում եմ, որ սահմանը բացվի, հարաբերությունները սկսվեն, սկսեն ճանաչել հայ ժողովրդին, թե որոնք են նրա պահանջները, Արցախը հիմա ինչ վիճակում է, ինչ է ուզում և պահանջում Արցախը։ Ես միայնակ փորձում եմ ճանաչել տալ, բայց մենակ եմ։ Երբ կռիվն ու պատերազմը սկսվում է, նաև սկսում են ստեր տարածվել։ Ես ասում եմ՝ ոչ, այդպես չէ, բայց ես մենակ եմ։ Հայաստանի ժողովուրդն էլ թող ճանաչի Թուրքիայի ժողովրդին, և երբ հարաբերությունները սկսվեն, առևտրային, դիվանագիտական, մշակութային հարաբերություններ լինեն, մարդիկ կճանաչեն իրար և կտեսնեն՝ ինչն է սուտը, ինչը՝ ճիշտը։ Մենք՝ հայերս էլ պետք է ջանքեր ներդնենք։

-Թշնամանքը հայերի և թուրքերի միջև այնքան է խորացած, որ երկու կողմում էլ թուրք կամ հայ բառը երբեմն կիրառվում է դիմացինին վիրավորելու համար։ Ենթադրենք՝ պետությունների ղեկավարները լեզու գտան, արդյո՞ք հայերն ու թուրքերը պատրաստ են շփվել այնպես, ինչպես հայերն ու իրանցիները, թուրքերն ու վրացիները։ Դրան պատրա՞ստ են ժողովուրդները։

-Ես հավատում եմ, որ թուրքերը և հայերը կարող են թշնամի չլինել, որովհետև մենք հարյուրավոր տարիներ միասին ենք ապրել, ինչպե՞ս կարող ենք թշնամի լինել։ Մենք Կայսերիում, Վանում, Դիարբեքիրում, Պոլիսում հարյուրավոր տարիներ միասին ենք ապրել։ Ես հիմա Թուրքիայի Մեջլիսում եմ, որտեղ ազգայնական ընկերներս նախապաշարմունքներ ուներ, բայց նրանցից մեկն ինձ ասած՝ «Կարո՛, դու մեզ նման ես ծիծաղում և լացում, մեզ նման ես ուտում և բարկանում, ի՞նչ է մեզ բաժանում»։ Նա սկսեց հարցնել։ Երբ դու մարդուն չես ճանաչում, հավատում ես նրան, ինչ քեզ ասվում է։ Դժբախտաբար, այդպես է արդեն 3 սերունդ։ Մենք պետք է հիշեցնենք Ցեղասպանությունից առաջ եղած տարիները։ Մենք միասնաբար ապրել ենք, բայց մեծ խնդիրներ ունենք, անշուշտ։ Կարծում եմ՝ հիմա այդ թշնամությունը վերջացնելու ժամանակն է։

Բայց ինչպե՞ս կարող ենք դա անել։ Եթե դուռը փակ է, ինչպե՞ս կարող ենք լուծել խնդիրները։ Եթե հարևանի հետ դուռը փակ է, ինչպե՞ս կարող ենք նրա հետ խոսել։ Եթե գոռանք՝ նախ պետք է Ցեղասպանության հետ առերեսվես, դրանից հետո միայն քեզ հետ կխոսենք․․․ սա 107 տարի շարունակ չստացվեց։ Հիմա ժամանակն է, որ սկսվեն հարաբերությունները, առևտուրը, դիվանագիտական հարաբերություններ լինեն, և վերջում անպայման պետք է խոսենք այս մեծ խնդիրների մասին։ Թուրքիայի ազգայնականներն օգտագործում են «թշնամի հայի» քարտը, ասում են՝ «այնտեղ թշնամի կա»։ Մենք պետք է վերցնենք այդ քարտն ազգայնականների ձեռքից։ Նրանք պատմում են իրենց զավակներին, որ հայերը թշնամի են, մենք պետք է ասենք, որ մենք թշնամի չենք, մենք խաղաղություն ենք պահանջում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան