Խախտվել են աշխատանքային իրավունքները՝ պետք չէ՛ լռել․ իրազեկման արշավ մարզերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարվա 9 ամիսների ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային կենտրոններում աշխատանք է փնտրել մոտ 75,6 հազար մարդ, կեսից ավելին՝ մարզերում։ Սրանք միայն պաշտոնական տվյալներն են։ Նրանցից աշխատանք գտել է մոտ 7,5 հազարը։ Աշխատանք գտնելու խնդիրը հարցի մի կողմն է, մյուսում ոչ պակաս կարևոր խնդիր է դրված՝ աշխատանքային իրավունքների պահպանությունն ու արժանապատիվ աշխատանքը։ Խնդիրները վեր հանելու, դրանք լուծելու, աշխատակիցներին իրենց իրավունքներին ծանոթացնելու նպատակով  մի խումբ հասարակական կազմակերպություններ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Հասարակական հետազոտությունների առաջատար խումբը, «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնն ու Կրթություն և համերաշխություն արհմիությունը՝ ԵՄ ֆինանասավորմամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակներում մեկնարկել են մարզային քննարկումների շարքը։ Առաջին կանգառը Ալավերդի քաղաքում էր։  

Գործազրկության բարձր մակարդակով աչքի ընկնող Լոռու մարզում այս տարվա սկզբից 748 մարդ է աշխատանք գտել։  Թիվը փոքր չէ․ սա մայրաքաղաքից հետո 4-րդ ցուցանիշն է։ Ալավերդի քաղաքում աշխատատեղերի զգալի մասը թեպետ հանքաարդյունաբերության ոլորտում է, որտեղ հաճախ են գրանցվում աշխատանքային իրավունքների տարբեր խախտումներ, այդուհանդերձ, այդ մասին բարձրաձայնողները շատ չեն։ Ալավերդիում ու ,առհասարակ, Լոռու մարզում դիմում-բողոքներ, այնուամենայնիվ գրանցվում են՝ արձանագրում է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատանքայն օրենսդրության վերահսկողության բաժնի ավագ տեսուչը:  

Իրականում դեպքերն ավելի շատ են, քան դիմումները․ սրա մասին են վկայում նաև Մարդու իրավուքնների պաշտպանի գրասենյակ ուղղվող դիմումները։ Աշխատանքից ազատվելիս վերջնահաշվարկ չկատարելը ամենատարածված իրավախախտումներից է, ասում է ՄԻՊ ներկայացուցիչը։ Քիչ չեն նաև աշխատավարձի չվճարման դեպքերը։  Հանդիպում են նաև աշխատանքից ազատվելու դիմում գրելուն հարկադրելու, կանանց ու տղամարդկանց անհավասար պայմանների դեպքեր։ Ընդ որում՝  այդպիսի դեպքեր արձանագրվել են նաև վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ՝ քաղաքական այս կամ այն թիմին սատարելու կամ չստարելու պատճառով։

Թե ինչու են խուսափում, բարձրաձայնել խախտումների մասին՝ միայն ենթադրել կարելի է՝ ասում է  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Ըստ նրա, շատերը չեն դիմում, որպեսզի աշխատանքը չկորցնեն։ 

Աշխատանքային իրավունքների պաշտպանության բնագավառում հաջողության հասնելու համար կարևոր դերակատարում ունի պետությունը։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը նպատակ ուներ լուծելու խնդիրը։ Թեպետ դիմումները շատ են, բայց դեռ աշխատելու տեղ կա։ 

Դեռ նախորդ տարի  «Արժանապատիվ աշխատնք հիմա» ծրագրի շրջանաներում իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ տեսչական մարմնին պատրաստ է դիմել հարցվածների ընդամենը 0,9 տոկոսը։ Աշխատողներն ավելի հակված են դիմել անմիջապես գործատուին, գործընկերներին, իրավաբանին, ՄԻՊ-ին ու անգամ՝ դատարան։ Հարցումներին մասնակցել է 1062 անձ դեմ առ դեմ տարբերակով, ու տարատեսակ խնդիրներ են արձանագրվել։ 

Հարցվածների 8,7 տոկոսը առողջական խնդիրներ, խեղումեր ու մասնագիտական հիվանդություններ է ձեռք բերել աշխատավայրում, սական փոխհատուցում չի ստացել։  Աշխատողների 9․8%-ը տեղյակ չէ, որ ունի ամենամյա վճարովի արձակուրդից օգտվելու իրավունք, իսկ կեսը իրազեկված չէ դրա տևողության և պայմանների վերաբերյալ։

Աշխատանքային իրավունքների խախտումները տարատեսակ են ու տարաբնույթ՝ այդ մասին նաև բազմաթիվ զանգեր են ստանում ծրագրի շրջանակներում անվճար  իրավաբանական խորհրդատվություն մատուցող ՀՔԱՎ-ի գրասենյակում։ Այդ ահազանգերը ուղիղ համեմատական են «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակներում անցկացված հետազոտությունների արդյունքների հետ՝ ասում է իրավաբան Հայկ Հակոբյանը։

Աշխատանքյաին օրենսգրքում հիմա փոփոխություներ են նախատեսվում, նախագիծը հանրային քննարկման էր դրվել դեռևս մարտին, բայց դեռ չի ընդունվել։ Նախագծով մի շարք փոփոխություններ են նախատեսված, մասնավորապես աշխատանքային պայմանագրում պարտադիր կլինի աշխատանքային գործառույթների սահմանումը,  պարտադիր կդառնա արձակման նպաստի չափի ֆիքսումը և այլն, բայց այս ամենին զուգահեռ նաև խնդրահարույց կետեր կան, օրինակ՝ կենսաթոշակային տարիքի հիմքով աշխատանքային պայմանգրի լուծումը։ 

Վերը թվարկված գրեթե բոլոր խախտումների հիմքում քաղաքացիների իրազեկվածության պակասն է, արձանագրում են բանախոսները։ Այդ բացը լրացնելու նպատակով էլ նախաձեռնվել են  մարզահին հանդիպումները։

Հաջորդ կանգառը Կոտայքի մարզում է լինելու, իսկ քաղաքացիները իրենց հուզող հարցերի ու խնդիրների մասին խորհրդատվություն ու աջակցություն կարող են ստանալ դիմելով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ 8107 թեժ գծին զանգահարելով կամ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ՝ 041 12 33 02 հեռախոսահամարով։

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի համարն է՝ 116, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համարը՝ 114։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան