Հրապարակվել են Բրազիլիայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները

Լուրեր

31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
Բոլորը

Բրազիլիայում կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում ձախերի առաջնորդ Լուիս Ինասիո «Լուլա» դա Սիլվան ձայների նվազագույն տարբերությամբ առաջ է անցել երկրի գործող նախագահ Ժաիր Բոլսոնարոյից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ինչպես հայտարարել է Բրազիլիայի Գերագույն ընտրական դատարանը, նախնական տվյալներով Լուլան երկրորդ փուլում հավաքել է ձայների 50,85 %-ը, Ժաիր Բոլսոնարոն՝ 49,15%-ը։

«Ես պատրաստ եմ ստանձնել մեր երկրի ղեկավարությունը, որը հայտնվել է շատ դժվարին իրավիճակում: Բայց ես հավատում եմ, որ Աստծո և քաղաքացիների օգնությամբ մենք կարող ենք այնպես անել, որ մեր երկիրը կրկին կարողանա ապրել ժողովրդավարական սկզբունքներով և ներդաշնակությամբ: Մենք կարող ենք վերադարձնել խաղաղությունը ընտանիքներում, հաշտեցնել տարբեր դիրքորոշումները և կառուցել Բրազիլիան, որն անհրաժեշտ է մեզ բոլորիս»,- ասել է Լուլան ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո: Լուլային ընտրվելու կապակցությամբ արդեն շնորհավորել  Լատինական Ամերիկայի մի շարք պետությունների ղեկավարներ, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները, Կանադայի վարչապետը։ Չնայած դրան՝ Ժաիր Բոլսոնարոն ձայների հաշվարկի ավարտից հետո դեռևաս չի ընդունել մրցակցի հաղթանակը։ Բոլսոնարոն ընտրություններից առաջ հող էր նախապատրաստում պարտության դեպքում արդյունքները վիճարկելու համար, այժմ Բրազիլիայում շատերը չեն բացառում հնարավոր ակցիաներն ու բախումները։