Մոսկվան դադարեցնում է մասնակցությունը «հացահատիկային գործարքին». ՌԴ ՊՆ
Քաղաքականություն
29.10.2022 | 19:22Մոսկվան դադարեցնում է մասնակցությունը «հացահատիկային գործարքին»՝ անեքսիայի ենթարկված Ղրիմում Սևծովյան նավատորմի նավերի վրա հարձակումից հետո, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։, հայտարարել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում:
Հարձակման մեջ գերատեսչությունը մեղադրում է «Կիևի վարչակարգին» և «Մեծ Բրիտանիայի մասնագետներին»։
Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագիրը ստորագրվել է հուլիսի վերջին: Այն կնքվել է Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ։