Որևէ պարագայում մեր պետականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը որևէ մեկին չենք զիջի. Փաշինյանի ելույթը՝ ՔՊ 6-րդ համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 16:09
Ժամը 16։00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
05.06.2026 | 16:00
«300,000 ադրբեջանցիների վերադարձի» թեզը Բաքվից ու Մոսկվայից է ձևավորվում. Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:54
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 ադրբեջանցի նավաստիներ են զոհվել, ևս 3 վիրավոր կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:40
Ինքնասպանություն չէր․ Արծրուն Մարգարյանի սպանությունը բացահայտվել է 27 տարի անց․ ՔԿ
05.06.2026 | 15:37
CIES-ը գնահատել է Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը
05.06.2026 | 15:25
Դիմում ենք ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կասեցնելու հարցով․ կպահանջենք դիմել դատարան․ Անահիտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:22
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
05.06.2026 | 15:13
«Սաղ ձեր ընգերությանը՝ 15 հոգու, 300 հազար փո՞ղ են տվե»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:02
Ռոբերտ Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 14:57
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:47
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
05.06.2026 | 14:46
Ռումինիայի Կոնստանցա նավահանգստում ծովային անօդաչու սարք է պայթել
05.06.2026 | 14:37
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
05.06.2026 | 14:28
Հայաստանը երկար ժամանակ է՝ չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին․ Պեսկով
05.06.2026 | 14:18
Նորվեգիայի հավաքականի ֆոտոսեսիան՝ վիկինգների հագուստով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

ՀՀ վարչապետ,«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ որևէ պարագայում երկրի պետականությունը, ինքնիշխանությունը, սուվերենությունն ու անկախությունը որևէ մեկին չեն զիջի, իշխող կուսակցությունը պետք է տեր կանգնի անկախությանը, ինքնիշխանությանը, պետականությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովի իր ելույթում:

Իշխանության գալուց հետո արձանագրած հաջողությունները թվարկելուց հետո Փաշինյանը նշեց՝ կա մի մեծ գլոբալ խնդիր, որն ի վիճակի է ծածկել նույնիսկ իրենց ունեցած բոլոր հաջողությունները: «Այդ աղետը, այդ ողբերգությունը հայտնի է բոլորիս. դա 2020 թ. 44-օրյա պատերազմն է, մեր բազմաթիվ զոհերը, նահատակները, մեր կորուստներն ու մեր ողբերգությունը»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ ՔՊ կուսակցության՝ հանրությանը ներկայացրած ծրագրին հավատարիմ է մնացել, սակայն կա դեպք, երբ ծրագրին հավատարիմ մնալը հաջողություն է բերել, կա դեպք՝ անհաջողություն: Եվ Լեռնային Ղարաբաղի խնդրի դեպքը հենց դրա մասին է:

«Ինչո՞ւ այդպես եղավ. որովհետև մենք երբեք չենք մտածել, որ Ղարաբաղի հարցը մի հարց է, որը մենք պետք է օգտագործենք իշխանություն մնալու կամ ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Եվ ինչպես մենք, համաձայն ՔՊ կուսակցության ծրագրի, ներքաղաքական առումով փորձել ենք գնալ մեր պետականության հիմունքների վերահաստատման ճանապարհով, նույն կերպ էլ մենք գնացել ենք ԼՂ խնդրի հետևից: Եվ մեր մեծագույն խնդիրը եղել է այն, որ մենք մեր պետականության հիմնադրման բովանդակության շրջանակներում մոտենանք ԼՂ-ի խնդրի լուծմանը»,-ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ այն փաստը, որ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո իրեն ուղղված ամենամեծ քննադատությունն այն է, որ ինքը հայտարարել էր՝ Արցախը Հայաստան էր, և վերջ, մի բանի մասին է վկայում, որ ՀՀ անկախության առաջին օրից սկսած, ըստ էության, ՀՀ անկախության հիմունքները հետևողականորեն քայքայվել և փլուզվել են:

«Որովհետև հռչակագրի ընդունման առաջին օրից հետո, փաստորեն, այս ծրագրից հետևողականորեն հրաժարում է տեղի ունեցել ա՛յն ժամանակ, երբ 1991-ին ԼՂ-ն հռչակում էր անկախություն, ա՛յն ժամանակ, երբ բանակցային գործընթացում այս ծրագրից կատարյալ հրաժարում տեղի ունեցավ և ա՛յն ժամանակ, երբ 2007 թվականին Մադրիդյան սկզբունքները, որպես բանակցությունների հիմք ընդունելով, Հայաստանում իշխող ուժն, ըստ էության, ոչնչացրեց նաև ԼՂ-ի անկախության հռչակման իրավական հիմքերը»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ իրենց ուժը, իշխանության գալով ու առերեսվելով այս իրավիճակի հետ, փորձել է իրենցից կախված ամեն-ինչ անել, որ Հայաստանի պետականության հիմունքները նորոգեն:

«Եվ մենք, ըստ էության, արձանագրեցինք, որ ՀՀ-ն, պետական իշխանության մակարդակով, 1998 թվականից մինչև 2018 թվականը հետևողականորեն հրաժարվել և քայքայել է պետության հիմունքները: Հետո պարզեցինք, որ նույնիսկ մենք՝ մեր բոլոր ջանքերով, այլևս ի վիճակի չենք վերականգնել: Եվ պարզվեց՝ ոչ-ոք ընդհանրապես չի ուզում վերականգնել, հակառակ դեպքում այդ քննադատություններն այդ շեշտադրումներով չէին հնչի»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով ՔՊ կուսակցության հիմնադիր ծրագրին՝ նա մեջբերում արեց՝ Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ ծրագրի իրագործում հնարավոր է միայն ԼՂ-ի՝ բանակցային լիարժեք կողմի կարգավիճակի վերականգնմամբ, առանց որի համաձայնության՝ հարցի կարգավորման որևէ տարբերակ չի կարող համարվել դե յուրե ընդունված:

«Իմ՝ վարչապետ ընտրվելուց հետո, իմ առաջնային ջանքերն ուղղված են եղել ԼՂ-ի՝ բանակցողի կարգավիճակի վերականգնմանը: Եվ մենք այստեղ էլ հավատարիմ ենք մնացել մեր տեքստերին: Բայց արդյունքում պարզվեց, որ այս բոլոր պատմություններն այլևս դուրս են ՀՀ վերահսկողությունից, քանի որ ՀՀ-ն շուրջ 30 տարվա բանակցությունների արդյունքում կորցրել է ամբողջ վերահսկողությունը ԼՂ խնդրի մասով: Պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս որևէ բան այդ համատեքստում չի որոշում, և միակ բանը, որ կարող է որոշել, հլու կատարելն է այլ տեղերում կատարվող և կայացված որոշումները»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ իրենց սխալն է եղել այդ որոշումներին չհնազանդվելը:

«Այդպես վարվել ենք ոչ միայն ԼՂ-ի խնդրի համատեքստում, այլ, այդպես վարվել ենք, որովհետև հասկացել ենք, որ դրանով կկորցնենք ինքնիշխանությունը և պետականությունը: Մենք հասկացել ենք, որ իրականում գուցե Ղարաբաղի հարցն ամբողջ պատմությունը չէ: Եվ պատմության մնացած մասը վերաբերում է ՀՀ-ին, նրա անկախությանը, ինքնիշխանությանը և սուվերենությանը: Եվ ես ուզում եմ արձանագրել, որ ինչպես մեր կուսակցության հիմնադիր փաստաթղթերում՝ այսօր էլ ՀՀ-ի ինքնիշխանությունը, անկախությունը, սուվերենությունը մեզ համար բարձրագույն նպատակ են: Եվ մենք այսօր բարձր ու հստակ պետք է հայտարարենք ու արձանագրենք, որ որևէ պարագայում մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը, սուվերենությունն ու անկախությունը որևէ մեկի չենք զիջի: Եվ մենք կուսակցություն ենք, որը պետք է տեր կանգնի անկախությանը, ինքնիշխանությանը, պետականությանը»,-շեշտեց Փաշինյանը: