ԵՄ-ում համաձայնել են մինչ 2035թ․ արգելել բենզինային շարժիչով ավտոմեքենաների վաճառքը

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

Եվրախորհրդարանը և ԵՄ անդամ երկրները համաձայնագիր են ստորագրել մինչև 2035 թվականը նոր բենզինային և դիզելային շարժիչով մեքենաների վաճառքն արգելելու որոշումը, գրում է VOA-ն։

«Այս հատվածը, որն այժմ կազմում է Եվրոպայի արտանետումների 16%-ը, մինչև 2050 թվականը կդառնա ածխածնային չեզոք»,- ասել է Եվրախորհրդարանի բնապահպանական հանձնաժողովի նախագահ Պասկալ Կանֆենը՝ փաստաթուղթն անվանելով «պատմական որոշում»:

Greenpeace միջազգային բնապահպանական կազմակերպությունը քննադատել է համաձայնագիրը՝ ասելով, որ այն միայն քողարկում է քաղաքական գործիչների բազմաթիվ ձախողումները կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Բնապահպանների կարծիքով՝ անհրաժեշտ է մինչև 2028 թվականը հրաժարվել դիզելային շարժիչներով նոր մեքենաներից, որպեսզի գլոբալ տաքացումը չգերազանցի 1,5 °C-ը։

Գիտնականները հաստատել են, որ գլոբալ տաքացման պատճառով, որը մեծապես պայմանավորված է ջերմոցային գազերով, հորդառատ անձրևներով ու շոգ ալիքներով դառնում են ավելի հաճախակի և ինտենսիվ։

2022 թվականի ամռանը հորդառատ անձրևներն ուժեղ ջրհեղեղներ են առաջացրել Ավստրալիայում, Հնդկաստանում, Բանգլադեշում և Չինաստանում։ Միաժամանակ, անոմալ շոգ է եղել Ռուսաստանի որոշ շրջաններում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, եվրոպական երկրներում։

Գլոբալ տաքացումը մինչև 1,5 °C-ով սահմանափակելը և մինչև 2030 թվականն ածխածնի արտանետումները նվազեցնելու ձգտումը համաձայնեցվել է 2021 թվականի նոյեմբերին Գլազգոյում տեղի ունեցած ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովում: Գագաթնաժողովի վերջնական համաձայնագիրը ստորագրել են գրեթե երկու հարյուր երկրներ։

Տաթև Ֆռանգյան