Համոզված եմ, որ Դուք կկատարեք Ձեր առաքելությունը և նախևառաջ հանդես կգաք ժողովրդի շահերից. Շառլ Ազնավուրը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
Բոլորը

«Շառլ Ազնավուրի՝ ինձ ուղղված շնորհավորանքը՝ ծննդյանս օրվա և վարչապետ ընտրվելու առիթով»,-ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հրապարակել նամակը:

Թանկագին պարոն Վարչապետ,

Ձեր ծննդյան տարեդարձի առիթով հղում եմ Ձեզ լավագույն բարեմաղթանքներս, ինչպես նաև անկեղծ շնորհավորանքներս՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Վստահ եմ, որ Դուք հաջողությամբ կիրականացնեք Ձեր առաքելությունը՝ ի պաշտպանություն առաջին հերթին մեր ժողովրդի շահերի։

Ինչպես գիտեք, ես խոր հուզմունքով էի հետևում Հայաստանում ծավալվող իրադարձություններին և մեծ հպարտություն եմ ապրում իմ ժողովրդի ու նրա դրսևորած վարքագծի համար։

1988թ. երկրաշարժի և Հայաստանի Հանրապետության անկախացման ժամանակահատվածից ի վեր՝ ես ամեն ինչ արել եմ իմ հայրենիքին օգնելու համար։ Չնայած առճակատմանն ու բոլոր մակարդակներում հանդիպած դժվարություններին, բարեբախտաբար երկրի վիճակը բարելավվել է։ Այսօր նոր հույսի շունչ կա Հայաստանում՝ շնորհիվ Ձեր ու Ձեզ աջակցած հայ ժողովրդի ջանքերի։

Սրտանց ցանկանում եմ, որ Հայաստանի երիտասարդությունը կարողանա երբևէ օգտվել նույն այն հնարավորություններից, որոնցից ինքս եմ օգտվել ժամանակին, կարողանա դրսևորել իր ողջ ներուժը և իր երազանքներն իրականություն դարձնել Հայաստանում։

Հենց այս մղումով է, որ ես ներգրավվել եմ մշակութային կենտրոն ստեղծելու մի ծրագրի մեջ, որը, հուսով եմ, մեր ազգի հետագա առաջընթացի մեջ զգալի դերակատարում կունենա։ Ես կխնդրեմ Ազնավուր հիմնադրամի մեր թիմին՝ Ձեզ ներկայացնել այդ ծրագիրը։

Մեծ է ցանկությունս, հենց որ առողջությունը թույլ տա, գալ ու սեփական աչքերով տեսնել նոր Հայաստանն ու հանդիպել այն կենսունակ ուժերին, որոնք ձևավորելու են մեր ազգի գալիքը։

Ընդունեք, խնդրեմ, պարոն Վարչապետ, խորին հարգանացս հավաստիքը։