Հրատարակիչները աջակցություն կստանան արտերկրում հայ գրականություն թարգմանաբար հրատարակելու համար

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Թարգմանական ծրագրեր և աջակցություն` ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2023 թվականին դրամաշնորհ ստացողների ցանկի ձևավորման համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում նախապես հրապարակվել էր համապատասխան հայտարարություն, որի հիման վրա թարգմանիչները, հետազոտողները և ստեղծագործողները, ինչպես նաև արտերկրի հրատարակիչները ներկայացրել էին դրամաշնորհի ստացման հայտեր․ տեղեկացնում են  ԿԳՄՍՆ-ից։

Այս միջոցառմամբ ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքների իրականացման համար դրամաշնորհի դիմած անձինք աջակցություն են ստանում առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։ Դրամաշնորհային աջակցությամբ ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով ծրագրի ավարտից հետո դրանք հրատարակվում են:

«Հայ գրականությունը թարգմանություններում» ուղղությամբ հրատարակիչները աջակցություն կստանան արտերկրում հայ գրականություն թարգմանաբար հրատարակելու համար:

Դրամաշնորհ տրվում է հետևյալ մրցութային ուղղություններին համապատասխանող աշխատանքներին.

ա) Ստեղծագործական աշխատանքներ,

բ) Հետազոտական աշխատանքներ,

գ) Թարգմանական աշխատանքներ (այլ լեզուներից հայերեն),

դ) Հայ գրականությունը թարգմանություններում (հայերենից այլ լեզուներ):

Թերի տվյալներ պարունակող, մրցութային ուղղություններին չհամապատասխանող, նախկինում հրապարակված աշխատանքների համար ներկայացված հայտերը չեն դիտարկվել։

Հետազոտական աշխատանքների գնահատման չափանիշներն են հայտարարված մրցույթին համապատասխանությունը, արդիականության հիմնավորումը, փաստական նյութի հետ աշխատելու կարողությունը, մասնագիտական նորույթը:

Ստեղծագործական աշխատանքների գնահատման չափանիշներն են գեղարվեստական, լեզվաոճական առանձնահատկությունները, գրական ինքնատիպությունը, թեմատիկ-բովանդակային արդիականությունը:

Թարգմանական աշխատանքների գնահատման չափանիշներն են թարգմանվող երկի ընտրության հիմնավորումը, թարգմանության լեզվաոճական որակները, համարժեքությունը բնագրին:

«Հայ գրականությունը թարգմանություններում» ուղղությամբ ներկայացված հայտերի գնահատման չափանիշներն են թարգմանվող գրքի գեղարվեստական արժեքը, դիմող հրատարակչության հեղինակությունը, թարգմանչի պրոֆեսիոնալիզմը:

Ներկայացված հայտերը քննել և 2023 թվականին դրամաշնորհ ստացող գրողների, թարգմանիչների, հետազոտողների և հրատարակիչների ցանկը ձևավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը՝ համաձայն նախարարի 2022 թ. հունիսի 28-ի N 1206-Ա/2 հրամանով հաստատված մրցութային կարգի:

Հանձնաժողովի անդամները հայտերի ստացումից հետո սահմանված ժամկետում, ըստ նշված չափորոշիչների, գնահատել են հայտերը և հանձնաժողովի քարտուղարին փոխանցել գնահատման թերթիկները:

«11002. Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառման առաջին երեք ուղղություններով («Ստեղծագործական աշխատանքներ», «Հետազոտական աշխատանքներ», «Թարգմանական աշխատանքներ») նախարարությունը ստացել էր 68 հայտ, որից հանրագումարում դրական գնահատականի է արժանացել, այսինքն՝ 35 և ավելի միավոր է հավաքել 40 հայտ: Սակայն միջոցառման բյուջեի հնարավորություններով պայմանավորված ՝ աջակցություն են ստանում 40 և ավելի միավոր հավաքած հայտատուները, ընդհանուր՝ 26 հայտ: Այս ընթացակարգը սահմանված էր մրցութային կարգով:

«Հայ գրականությունը թարգմանություններում» ուղղությամբ աջակցություն կստանա ներկայացված 23 հայտերից 19 գիրք:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2022 թվականի հունիսի 20-ի N 1157-Ա/2 հրամանով հաստատված «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2023 թվականին դրամաշնորհ ստացողների ցանկը ձևավորող խորհրդի» ամփոփիչ նիստում սահմանվել է աջակցություն ստացողների ցանկը: Այն հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 27-ի N 1953-Ա/2 հրամանով:

Աջակցություն ստացած հայտերի ցանկը կցվում է: