Բաքվում անցկացվում է Եվրասիական տնտեսական ֆորումը՝ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի և ռուս այլ պաշտոնյաների մասնակցությամբ

Լուրեր

31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Բոլորը

Բաքվում այսօր աշխատանքն է սկսել Վերոնայի 15-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Երկօրյա միջոցառումն անցկացվում է դեմ առ դեմ ձևաչափով, դրան մասնակցում են քաղաքական գործիչներ և բիզնեսի ներկայացուցիչներ։

Ֆորումին մասնակցում է ՌԴ-ից բավական ներկայացուցչական պատվիրակություն, մասնավորապես, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տնտեսական զարգացման հարցերի նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը, «ՎՏԲ» բանկի նախագահ Անդրեյ Կոստինը, «Նովատեկի» ղեկավար Լեոնիդ Միխելսոնը, «Ինտեզա» բանկի ղեկավար Անտոնիո Ֆալիկոն և այլ ընկերությունների ու ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ադրբեջանական կողմից համաժողովին մասնակցում են փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, էներգետիկայի և էկոնոմիկայի նախարարներ Փարզվիզ Շահբազովն ու Միքայիլ Ջաբբարովը, այլ պաշտոնյաներ։

Ֆորումի մասնակիցները քննարկելու են փոխադարձ տնտեսական համագործակցության, տրանսպորտային և տնտեսական հարցեր, ինչպես նաև երկրների առջև ծառացած մարտահրավերները, գլոբալ խնդիրները և կլիմայի փոփոխությունը, «կանաչ» տեխնոլոգիաների և թվայնացման դերը դրանց լուծման գործում: Բացի այդ, նախատեսվում է հատուկ նիստ՝ «Ադրբեջանը եվրասիական տնտեսական համագործակցության խոշոր հանգույց և ԵՏՄ-ի հետ հարաբերություններում նրա հեռանկարները» խորագրով։

Էմմա Չոբանյան