Կրեմլը փորձում է շեղել քննադատությունը կենտրոնական ղեկավարությունից․ բրիտանական հետախուզություն

Լուրեր

31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Բոլորը

Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունն ուկրաինական պատերազմի վերաբերյալ իր այօրվա ամփոփագրում նշում է, որ Ուկրաինայում ձախողումների ֆոնին Կրեմլը միջոցներ է ձեռնարկում՝ ուղղված բնակչության քննադատությունը երկրի կենտրոնական իշխանությունից շեղելուն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մասնավորապես, 2022 թվականի հոկտեմբերի 24-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուսինը հայտարարել էր, որ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը համակարգելու է երկրի շրջաններում «անվտանգության միջոցառումների մշակումը»։

«Այս քայլը, հավանաբար, կմոտեցնի նահանգապետերին Ռուսաստանի կենտրոնական ազգային անվտանգության համակարգին: Սա ևս մեկ կազմակերպչական միջոց է այն դժվարությունների պայմաններում, որոնք Ռուսաստանն ապրում է Ուկրաինայի դեմ պատերազմում։ Դատելով ամենից՝ տարածաշրջանների պաշտոնյաների ավելի ակտիվ ներգրավվածությունը կոչված է շեղելու հանրային քննադատությունը երկրի կենտրոնական ղեկավարության գործողություններից»,- ասվում է ամփոփագրում։

Նշվում է նաև, որ Կրեմլը նման մոտեցում էր դրսևորում Covid-19-ի համավարակի ժամանակ։

Էմմա Չոբանյան