Դիտորդական առաքելությունը թույլ կտա թուլացնել լարվածությունը. ՀՀ-ում Եվրամիության դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Բոլորը

ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր այցելել էր Գյումրիում։ Նա  հանդիպել է թե՛ Շիրակի մարզային և թե՛ Գյումրու քաղաքային իշխանությունների  ներկայացուցիչների հետ։ Կողմերը քննարկել են Եվրամիության կողմից Գյումրիում իրականացվող նոր ծրագիրը, որի նպատակն է նպաստելու քաղաքի տնտեսական զարգացմանը։

Դեսպանը Շիրակի մարզպետարանում մոտ երկու ժամ փակ հանդիպում է ունեցել նաև գերիների հարազատների հետ։ Հանդիպումից հետո Անդրեա Վիկտորինը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։ Նա նախ խոսել է Գյումրիում նախատեսված նոր ծրագրի մասին՝ նշելով, որ բյուջեի մասին դեռ խոսել չի կարող, քանի որ այն քննարկման փուլում է։ Ըստ դեսպանի՝  Գյումրին մեծ առավելություններ ունի՝ հին պատմական կենտրոնը, մշակութային քաղաք լինելը հետևաբար՝ համագործակցության եզրերը մեծ են։ Դեսպանի համոզմամբ, Գյումրիում պիտի զարգացնել կայուն զբոսաշրջությունը։

«Այս քաղաքը  պիտի ունենա իր ուրույն տեղն աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա, որտեղ միջոցառումներ կկազմակերպվեն, որտեղ այցելուները հստակ մշակված ծրագրով կկարողանան ներկայանալ,  և Գյումրին կպահպանի ՀՀ մշակութային մայրաքաղաքի իր կարգավիճակը։

Եվ որպես անհրաժեշտ նախապայման՝ պիտի ընդգծել նոր աշխատատեղերի ստեղծումը, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումն ու աջակցումը, ես դա կտեսնեմ որպես ծրագրի վերջնարդյունք»,-ասաց Եվրամիության դեսպանը։

Անդրեա Վիկտորինն անդրադարձավ նաև Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով հայկական կողմում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայմանը։

«Դիտորդների գործունեության ձևաչափն է իրականացնել դիտորդություն և զեկույցներ ներկայացնել գլխամասեր՝ ուղիղ եղանակներով։ Եվ մենք լիահույս ենք, որ Եվրոպական Միության կողմից դիտորդական առաքելության տեղակայումն արդեն բավական մեծ քայլ էր դեպի առաջ։ Մենք հույս ունենք, որ սա թույլ կտա թեթևացնել լարվածությունը սահմաններին, իրականացնել վստահության զարգացման գործառույթներ, որոնք թույլ կտան խաղաղության պայմանագրի ստորագրումն ավելի սահուն դարձնել»,- ասաց ։

Վերջինս  ընդգծեց, որ  ՀՀ իշխանությունները ոչ միայն ողջունել են դիտորդական առաքելության ժամանումը, այլև անհրաժեշտ աջակցություն են տրամադրում նրանց լիարժեք գործունեությունն իրականացնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արմիկ Մովսիսյան