Լիտվայում դեմ են արտահայտվել Ուկրաինային հաուբիցներ և հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելուն

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Լիտվան չի կարող Ուկրաինային փոխանցել PzH 2000 հաուբիցներ և NASAMS զենիթահրթիռային համակարգեր, քանի որ դրանք հենց իրեն են անհրաժեշտ։ Այս մասին հայտնել է Լիտվայի զինված ուժերի հրամանատար Վալդեմարաս Ռուպշիսը, հայտնում է BNS-ը, որին վկայակոչում է Korrespondent-ը։

Բարձրաստիճան զինվորականը նշել է, որ Լիտվայի Ազգային անվտանգության խորհրդի նիստին կառաջարկի Ուկրաինային չփոխանցել այդ սպառազինությունը։

«Ես պետք է գործիքներ ունենամ։ Մենք չենք կարող խնդիրներ կատարել՝ չունենալով դրա համար հնարավորություն։ Այն հնարավորությունները, որոնք մենք ունենք, եզրին են գտնվում, երբ մենք արդեն չենք կարող մերկանալ»,- ասել է նա։

Ռուպշիսը կարծում է, որ իր երկիրը պետք է այլ ուղիներ փնտրի Ուկրաինային աջակցելու համար։ Լիտվան կարող է զենք փոխանցել ուկրաինացիներին, եթե մոտ ապագայում նոր զենք գնի՝ գոյություն ունեցողին փոխարինելու համար։

Նշենք, որ Լիտվան կանոնավոր կերպով աջակցում է Ուկրաինայի զինված ուժերին։ Ուկրաինացի զինվորականները ստացել են տասնյակ M113 զրահափոխադրիչներ, 105 մմ հաուբիցներ, ականանետեր, անօդաչու թռչող սարքեր և հազարավոր ձմեռային համազգեստներ։

Տաթև Ֆռանգյան