Դրամի արժևորման մասով ռիսկեր չկան. Ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Բոլորը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին հարց ուղղեց դրամի արժևորման պայմաններում պետական պարտքի սպասարկման մասին:

«Եթե շարունակվում է դրամի արժևորումը, արդյո՞ք մենք տնտեսական անվտանգության բարձիկների կարիք չե՞նք զգում և արտարժույթի պահուստները չպետք է համալրենք»,- հարցրեց նա:

Տիգրան Խաչատրյանը հիշեցրեց, որ գալիք շաբաթվա սկզբին Կառավարությունն ԱԺ քննարկմանը կներկայացնի «2023 թվականի բյուջեի մասին» օրենքի նախագիծը, հանձնաժողովներում կսկսվեն քննարկումներ, որտեղ մի մեծ հատված նվիրված է մակրոտնտեսական ներկա վիճակի մանրամասն պարզաբանմանը:

«Երբ մենք սկսում էինք «2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի քննարկումները, հիշում եք, թե ինչպիսի ծրագրային նպատակադրումներ էինք բերել ԱԺ: Մասնավորապես նշում էինք, որ 2021 թվականի Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը կազմել է 60.3 տոկոս, և մեր նպատակն էր այս տարեվերջին ունենալ ցուցանիշ, որը մոտ կլիներ 60.2 տոկոսին, այսինքն՝ պարտքի նվազումը դիտարկում էինք որպես միջնաժամկետ նպատակ, բայց չէինք կարող ակնկալել, որ մեկ տարվա կտրվածքով տեղի կունենար այդչափ էական բարելավում:

Տեղի ունեցավ երկու հանգամանք. առաջին՝ որ տնտեսական ակտիվությունն այս տարվա ընթացքում չափազանց տարբերվում է: Մեր տնտեսական ակտիվությունն 9 ամիսների համար հրապարակված է՝ 14.1 տոկոս, և տարեվերջին կունենանք շատ մոտ տնտեսական ցուցանիշ հենց այդ մեծության նկատմամբ: Դա նշանակում է նաև, որ եթե ամեն ինչ մնար նույնը, տարվա ծրագրով նախատեսված նոր պարտք ներգրավելու չափը հաշվի առնելով, պարտքը պետք է լիներ ավելի ցածր, քան 60 տոկոսը, բայց տեղի ունեցավ երկրորդ հանգամանքը՝ դրամի արժևորում հիմնական արտարժույթների նկատմամբ: Եվ քանի որ մեր պարտքի կազմում մեծ տեսակարար կշիռ ունի արտարժութային պարտքը, հիմա այս վերանայված միջավայրում 65 տոկոս է և ավելի ցածր, դրամի արժևորումը բերեց երկրորդ հետևանքը՝ պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ դրական զարգացում է ունեցել ցուցանիշի առումով, և, կարծում ենք՝ այս տարվա ավարտին ցուցանիշը մոտ կլինի 50 տոկոսին: Ռիսկեր չենք նկատում»,- նշեց նախարարը:

Խաչատրյանի դիտարկմամբ՝ դրամի արժևորման մասով ռիսկեր չկան, բայց Կառավարությունը յուրաքանչյուր հանգամանք միջնաժամկետում կանխատեսում է, և որոշումները բոլոր իրավիճակների համար են:

Մանրամասները՝ տեսանյութում։