Թուրքիայում բժշկի են ձերբակալել՝ թուրքական ԶՈՒ-ի կողմից քիմիական զենքի կիրառման պնդումները հետաքննելու կոչի համար

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է երկրի Բժշկական ասոցիացիայի նախագահ Սեբնեմ Քորուր Ֆինջանջիին այն բանից հետո, երբ նա կոչ է արել հետաքննել պնդումները, որ թուրքական զինուժը քիմիական զենք է կիրառել հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ, հայտնում է Ahval գործակալությունը։

Անկարայի Գլխավոր դատախազության համաձայն՝ բժիշկ Սեբնեմ Քորուր Ֆինջանջին ձերբակալվել է «ահաբեկչական քարոզչություն տարածելու» մեղադրանքով՝ հակաահաբեկչական ոստիկանության կողմից սկսված հետաքննության շրջանակում։

63-ամյա դատաբժշկական փորձագետն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է խոշտանգումները և դաժան վերաբերմունքը փաստագրելով և հանդիսանում է առաջատար իրավապաշտպան և ակտիվիստ Թուրքիայում: Նա նաև Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամի նախագահն է եղել։

Թուրքական լրատվականները գրում են, որ նա ձերբակալվել է Ստամբուլում վաղ առավոտյան՝ իր տանը և տեղափոխվել Անկարա, որտեղ Գլխավոր դատախազությունը նրա դեմ հետաքննություն է սկսել անցյալ շաբաթ:

Թուրք պաշտոնյաները հերքում են քուրդ զինյալների պնդումները, որ թուրքական զորքերը քիմական զենք են կիրառել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ Հյուսիսային Իրաքում՝ պնդելով, որ զինվորականները նման զենք չունեն:

Քրդամետ լրատվամիջոցներից մեկին տված մեկնաբանությունում դոկտոր Ֆինջանջին ասել է, որ ինքը ստուգել է մի տեսանյութ, որը ցույց է տալիս քիմիական զենքի օգտագործումը, և կոչ է արել «արդյունավետ հետաքննություն» իրականացնել:

«Ակնհայտ է, որ օգտագործվել է թունավոր քիմիական գազերից մեկը, որն ուղղակիորեն ազդում է նյարդային համակարգի վրա», – ասել է նա՝ սոցիալական ցանցերում կիսվելով քիմիական պատերազմը ցուցադրող լուսաբանումների հիման վրա իր հետազոտություններով: Նա նաև կոչ է արել անկախ առաքելություններին՝ հետաքննել միջադեպը միջազգային պայմանագրերի շրջանակում:

Հարցազրույցից հետո Ֆինջանջին հայտնվել է կառավարամետ լրատվամիջոցների թիրախում, ինչը հանգեցրել է իրավական հետաքննության՝ «ահաբեկչական քարոզչություն տարածելու» և «թուրքական ազգին, Թուրքիայի Հանրապետությանը և նրա կառույցներին վիրավորելու» հիմքով։

Էմմա Չոբանյան