Գուցե ինչ-որ փուլում ՌԴ-ն հաշտվի այն մտքի հետ, որ չի կարող միջանցք լինել․ Հրաչյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:50
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, Factor TV-ի հետ զրույցում  անդրադառնալով հարցին, թե ինչու է հիմա որոշում կայացվել արգելել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի  և RT-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի մուտքը ՀՀ արգելելու մասին, նշեց, որ ՀՀ ներքին գործերին են խառնվում որոշ օտարերկրյա քաղաքացիներ՝ սպասարկելով ոչ ՀՀ շահերը․ «Նրանց հայտարարությունները չեն վերաբերում միայն ՀՀ նեքին գործերին։ Սկսել են հայտարարություներ անել, որոնք վերաբերում են մեր արտաքին քաղաքականությանը։ Օրինակ՝ Զատուլինը հայտարարել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ստորագրել միջանցքի վերաբերյալ փաստաթուղթ, բայց նման բան չկա։ Նման բան չի կարող լինել։

Պետք է հասկանալ, թե ինչ նպատակներ են հետապնդում օտարերկրյա պաշտոնյաները՝ նման հայտարարություններ անելով։ Կարելի է ենթադրել, որ հրահանգներ են իջեցվում, որ այդ պաշտոնյաները նման հայտարարություններ են անում»։

Անդրադառնալով հոկտեմբերի վերջին Սոչիում կայանալիք եռակողմ՝ Պուտին- Փաշինյան – Ալիև հանդիպմանը՝ Հակոբյանը նշեց․ «ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե մենք ունենք հրավեր, ապա պետք է մասնակցենք և առաջ տանենք մեր երկրի շահերը»։

Արձագանքելով դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչների պնդմամբ՝ նաև ռուսական կողմն է պնդում, որ պետք է միջանցքը բացել, Հակոբյանը նշեց․ «Վերջին հանդիպումներում՝ Վաշինգտոնում և Բրյուսելում մեր առաջ տարած թեզև և պնդումը եղել է այն, որ միջանցք չպետք է լինի։ Մենք չպետք է բացառենք, որ գուցե ինչ-որ փուլում ՌԴ-ն հաշտվի այն մտքի հետ, որ չի կարող միջանցք լինել, և եռակողմ՝ Պուտին- Փաշինյան-Ալիև հանդիպմանը ՌԴ-ն էլ պնդի այդ թեզը, որ միջանցք չի կարող լինել։ Պետք է հաշվի առնենք բոլոր հանգամանքները և չմերժենք հանդիպման որևէ առաջարկ»։

Մանրամասները՝ տեսանյութում։