«Այս դժվարին ժամանակներում ձեր հաղթանակները ոգևորում են մեր ժողովրդին». Վահրամ Դումանյանն ընդունել է մեդալակիր ըմբիշներին և բռնցքամարտիկներին

Լուրեր

31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ըմբշամարտի աշխարհի Մ23 տարեկանների և բռնցքամարտի կանանց Եվրոպայի մեծահասակների առաջնություններում մեդալներ նվաճած մարզիկներին, տեղեկացնում են նախարարությունից։

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի և բռնցքամարտի ֆեդերացիաների ներկայացուցիչներ, մարզիչներ և մարզիկներ՝ բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջին չեմպիոն Անի Հովսեփյանը, բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը, ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի չեմպիոններ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, փոխչեմպիոն Գևորգ Թադևոսյանը, բրոնզե մեդալակիրներ Արման Ավագյանը, Հրաչյա Պողոսյանը և այլք:

Ողջունելով մարզիկներին և մարզիչներին՝ Վահրամ Դումանյանը նրանց շնորհավորել և շնորհակալություն է հայտնել քրտնաջան աշխատանքի համար. «Ուրախ եմ ձեզ այստեղ տեսնելու և ձեր հաջողությունների մասին լսելու համար: Հույս ունեմ և վստահ եմ, որ հաղթանակների շարքը պետք է շարունակվի մինչև օլիմպիական բարձունքներ: Այս դժվարին ժամանակներում ձեր հաղթանակները ոգևորում են մեր ժողովրդին: Հպարտ եմ ձեզանով և շատ շնորհակալ եմ նվիրված աշխատանքի համար: Վստա՛հ եղեք, որ մեր հնարավորությունների սահմանում, իսկ այդ հնարավորությունները տարեցտարի ավելանում են, ձեզ համար կարվի առավելագույնը: Վստա՛հ եղեք, որ ձեր կատարած աշխատանքը գնահատվում է, և դուք մշտապես պետության ուշադրության կենտրոնում եք»,- ասել է Վահրամ Դումանյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս բարձր է գնահատել մարզիկների ելույթներն ու նրանց գրանցած արդյունքները. «Վստահ եմ՝ ապագայում հաղթանակներն ավելի ծանրակշիռ են լինելու, քանի որ դրա համար թե՛ մարզիչների ու մարզիկների, թե՛ պետության կողմից արվում է առավելագույնը: Առաջիկայում օլիմպիական խաղերն են, ու սպասելիքները շատ մեծ են»:

Հանդիպման ընթացքում մեդալակիր մարզիկներն ու մարզիչները ամփոփել են իրենց ելույթներն ու խոսել տպավորությունների մասին:

Մասնավորապես, բռնցքամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ընդգծել է՝ տարիներ շարունակ երազել է, որ հայ մարզուհիներից մեկը կանգնի պատվո հարթակի վերին աստիճանին. «Սա տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է: Աշխարհի առաջնությունից հետո աղջիկներին ասացի, որ եթե հաջորդ մրցմանը ձախողվեն ու մեդալ չնվաճեն, կհեռանամ հավաքականից: Աղջիկները սկսեցին լաց լինել, ես ևս չկարողացա զսպել հուզմունքս: Շատ ուրախ եմ այս արդյունքի համար ու շնորհակալ եմ մեր մարզուհիներին: Հիմա արդեն նպատակը Փարիզի օլիմպիական խաղերին ու մեդալային պայքարին մասնակցելն է: Ոչինչ չենք խնայի և կանենք ամեն բան, որպեսզի հասնենք մեր նպատակին»:

Անի Հովսեփյանի հավաստմամբ՝ դեռ չի հավատում, որ Եվրոպայի առաջնության չեմպիոն է հռչակվել. «Շատ երկար էի սպասել մեդալին: Անբացատրելի զգացողություններ ունեցա, երբ ձեռքիս մեջ շոշափեցի ոսկե մեդալը: Շատ ուրախ և հպարտ եմ, բայց դեռ չեմ հավատում, որ Եվրոպայի չեմպիոն եմ»:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ամփոփել է աշխարհի Մ23 տարեկանների առաջնությունը, որտեղ իր մարզիկները 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել. «Կասկածից վեր էր, որ չեմպիոնները հենց Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանն էին լինելու: Այս առաջնությունում նրանց կարգն ու մյուս մասնակիցների նկատմամբ առավելությունը շատ մեծ էր, ու անպայման պետք է հաղթեին: Նրանք ոչ միայն Մ23 տարեկանների, այլև մեծահասակների մակարդակում շատ լուրջ մրցակից են ցանկացածի համար: Արման Ավագյանը լավ հանդես եկավ և բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթեց Եվրոպայի մեծահասակների գործող չեմպիոնին: Մեր թիմի մյուս ներկայացուցիչներն էլ կարող էին մեդալներ նվաճել, բայց ունենք այն, ինչ ունենք: Այս արդյունքը ևս գոհացնող է»:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, ամփոփելով Մ23 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքները, նշել է. «Թիմային պայքարում 7-րդն էինք աշխարհում, բայց մեր սպասելիքներն ավելի բարձր էին: Բավարարվեցինք 3 մեդալով՝ 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե: Շնորհակալ ենք ընդունելության և այս հանդիպման համար: Կարևոր է զգալ, որ պետությունը և ղեկավարությունը կանգնած են մարզիկների թիկունքին»:

Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը, ով կարիերայում երկրորդ անգամ է հռչակվել Մ23 տարեկանների աշխարհի չեմպիոն, շեշտել է, որ իրենց հաղթանակները պայմանավորված են մարզիչների աշխատանքով. «Շնորհակալ եմ իմ մարզիչներին՝ իմ կողքին լինելու համար: Դեռ շատ երկար ճանապարհ ունենք միասին անցնելու: Ես մինչև վերջ կհավատամ իմ մարզիչներին և ուզում եմ, որ իրենք էլ ինձ հավատան, ու մենք կարողանանք իրականացնել մեր երազանքները»:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ վերջին տարիների պատմության մեջ առավելագույն թվով մեդալներ ունեցել ենք 2019 թվականին, երբ մեր պատանի, երիտասարդ և մեծահասակ մարզիկներն աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և միջազգային մրցաշարերում ընդհանուր առմամբ նվաճել են 222 մեդալ: 2022 թվականի ընթացքում ՀՀ մարզիկները մինչ այս պահն արդեն իսկ 285 մեդալ են նվաճել, որոնցից 100-ը՝ ոսկե. «Այս ռեկորդները ձերն են: Այս տարվա սպասելիքները դեռ մեծ են: Շնորհակալ եմ ձեր ջանքերի համար»,- ամփոփել է ԿԳՄՍ նախարարը:

Վահրամ Դումանյանը կարևորել է նաև ՀՀ կառավարության՝ մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով, որ այդպիսի մրցաշարերում լավագույնը ճանաչված մարզիկները հետագայում կարող են համալրել նաև մեծ սպորտը: