Ոչ մի երկիր չպետք է օգնի Ռուսաստանի Դաշնությանը․ Ստոլտենբերգ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Աշխարհի ոչ մի երկիր չպետք է օգնի ագրեսորին անօրինական պատերազմում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ մեկնաբանելով Ռուսաստանին իրանական անօդաչու սարքերի մատակարարումը։ Այս մասին նա ասել է ամերիկյան «Ջորջ Բուշ» ավիակիր նավի վրա, որն այս պահին մասնակցում է Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի Neptune Strike 2022 զորավարժություններին, ասված է ՆԱՏՕ-ի կայքէջում, փոխանցում է korrespondent-ը։

«Վերջին օրերին մենք նաև տեսանք, որ Իրանը ռազմական աջակցություն է ցուցաբերում ռուսական ռազմական ջանքերին։ Դա անընդունելի է, ոչ մի երկիր չպետք է օգնի ագրեսորին անօրինական պատերազմում: Ուստի ես ողջունում եմ դաշնակիցների եւ Եվրամիության կողմից Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցների կիրառումը»,- ասել է նա։

Ստոլտենբերգի խոսքով՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն «առանցքային փուլում է»։

«Նախագահ Պուտինը պատերազմի դաշտում իր անհաջողություններին պատասխանում է ավելի ագրեսիվությամբ՝ հարձակումներ խաղաղ բնակչության, քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքների վրա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների հարվածներ բնակելի թաղամասերին: Այժմ Ռուսաստանը կեղծ պնդում է, որ Ուկրաինան պատրաստվում է իր տարածքում ռադիոլոգիական «կեղտոտ ռումբ» կիրառել։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները մերժում են այս բացահայտ կեղծ հայտարարությունը»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի պատերազմի մասնակից չէ, սակայն կշարունակի աջակցել ուկրաինացիների ինքնապաշտպանության իրավունքին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։

Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելացնի ամեն ինչի մատակարարումը, որպեսզի ուկրաինացիները կարողանան պայքարել ամբողջ ձմեռ, այսինքն՝ գեներատորներ, ձմեռային հագուստ և վրաններ։

Տաթև Ֆռանգյան