Ադրբեջանի իշխանությունները ռուս գործընկերներին ստում են․ Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց, որ Սոչիի հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի և, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի վերջին կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է մասնակցելու Ռուսաստանում կայանալիք եռակողմ հանդիպմանը։

Անդրադառնալով հարցին՝ Ռուսաստանի կողմից կա՞ չեզոքություն, թե՞ կա ադրբեջանամետ դիրքորոշում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Դե, Ռուսաստանն ասում է, որ Ադրբեջանը նույնպես դաշնակից է, բայց ես համարում եմ, որ դա ճշմարտություն չէ: Ադրբեջանի իշխանությունները ռուս գործընկերներին, մեղմ ասած, խաբում են և ստում են բոլոր հնարավոր ձևերով»։

«Ականատես ենք լինում, որ եվրոպական երկրների հետ հանդիպումներում Ադրբեջանի ներկայացուցիչները մեզ մեղադում են ռուսամետության մեջ, իսկ Մոսկվայում Ադրբեջանի ղեկավարը և ներկայացուցիչները մեզ մեղադրում են եվրոամետ և ամերիկամետ լինելու մեջ․ դա ադրբեջանական աշխատելաոճն է։ Ի տարբերություն Ադրբեջանի, մենք բաց ենք, ազնիվ ենք մեր բոլոր գործընկերների հետ և նույնն ենք ասում և՛ Ռուսաստանում, և՛ Եվորապյում, և շարունակելու ենք մեր այս աշխատելաոճը»,- նշեց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։