Ուսուցչի հերթական ատեստավորման և վերապատրաստման կարգում փոփոխություններ են նախատեսվում

Լուրեր

31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը, տեղեկացնում է նախարարությունը։

Ներկայացվող փոփոխությունների ու լրացումների անհրաժեշտությունը բխում է հանրակրթության բարեփոխումների շրջանակում ուսուցչին ներկայացվող՝ մասնագիտական շարունակական կրթություն ստանալու պահանջից:
«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունը յուրաքանչյուր ուսուցչի համար իրականացնում է հերթական ատեստավորում` նրա մասնագիտական չափանիշներով սահմանված զարգացման պահանջներին համապատասխան:

Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների մասնագիտական կարիքի հիման վրա վերապատրաստում իրականացնելու մասին կարգավորումները:

Ներկայում ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստումն իրականացվում է նախարարության երաշխավորած կազմակերպությունների կողմից, որոնք իրենց ծրագրերը և մոդուլները կազմում են սահմանված չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան: Բոլոր հաստատությունների ուսուցիչները՝ անկախ ունեցած հմտություններից և կարողունակություններից, ինչպես նաև ստաժից, մասնակցում են նույն դասընթացներին՝ հավաքելով սահմանված չափով կրեդիտներ, որի արդյունքում համարվում են ատեստավորված:
Վերապատրաստումների արդյունավետության բարձրացման նպատակով նախագծով առաջարկվում է ուսուցչի վերապատրաստումներն իրականացնել առավելագույնը երեք մակարդակում արված գնահատումների արդյունքում արձանագրված մասնագիտական կարիքի հիման վրա՝ սկսած առարկայական գիտելիքի իմացությունից: Վերապատրաստման հնգամյա ժամկետի սահմանափակումը, որն առկա էր նախորդ կարգում, չի գործելու: Սա նշանակում է, որ եթե ուսումնական տվյալ տարում որևէ կարիքի ուղղությամբ ուսուցիչը վերապատրաստվել է, բայց հաջորդ ուստարում այլ կարիք է արձանագրվել, նա կարող է նորից վերապատրաստվել:
Վերապատրաստման իրականացումը

Յուրաքանչյուր տարի սեպտեմբերին մեկնարկում է ուսուցիչների մասնագիտական զարգացման կարիքների գնահատման գործընթացը, որը պարունակում է երեք բաղադրիչ.

• Մասնագիտական զարգացման կարիքի ինքնագնահատում ուսուցչի կողմից,
• Մասնագիտական զարգացման կարիքի գնահատում ուսումնական հաստատության ներսում՝ մեթոդմիավորման և մանկավարժական խորհրդի կողմից,
• Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի արտաքին գնահատում և առկա տվյալներ (օրինակ՝ կամավոր ատեստավորման արդյունք):

Առաջարկվող նախագծով կամավոր ատեստավորումն ուսուցչի առարկայական գիտելիքի իմացության զարգացման կարիքի գնահատման ձև է. այս դրույթն ուժի մեջ է մտնելու 2023 թ. սեպտեմբերի 1-ից:
Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատումը կարող է վերանայվել յուրաքանչյուր տարի՝ ուսուցչի նախաձեռնությամբ կամ կրթական քաղաքականության փոփոխության և լրացման արդյունքում:
Առաջարկվող նոր փոփոխություններով ակնկալվում է հստակեցնել ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումների իրականացման մեխանիզմներն ու վերապատրաստումների բովանդակությանը ներկայացվող պահանջները:

Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացնելու է մասնագիտական բուհը, մնացած դեպքերում՝ երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունը՝ նախարարության սահմանած ծրագրերին ու չափորոշիչներին համապատասխան:
Շահագրգիռ կառույցները և մանկավարժները նախագծի առնչությամբ իրենց առաջարկներն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 10-ը: