Ալեն Սիմոնյանը՝ Զատուլինի ու Մարգարիտա Սիմոնյանի ՀՀ մուտքի արգելքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
Բոլորը

«Հայաստանը չի կարող անտարբեր լինել ՀՀ ինքնիշխան տարածքի և Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած յուրաքանչյուր անձի հանդեպ` անկախ նրանից, թե ինչ երկիր կներկայացնի»․- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ կապված իրավիճակին։

Նշենք, որ Զատուլինը պետք է հոկտեմբերի 28-ին Հայաստան գար` մասնակցելու «Լազարևյան ակումբի» նիստին, երեկ նա ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության պետից պաշտոնական էլեկտրոնային փոստին նամակ է ստացել, որով ծանուցել են, որ արգելվում է նրա մուտքը ՀՀ։

Հարցին, թե RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյա՞նն էլ է այդ ցանկում` ԱԺ նախագահը պատասխանեց, որ չունի նման ինֆորմացիա, սակայն չի բացառում, որ թե՛ նա, թե՛ նրա ամուսինը` ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, լինեն այդ ցանկում։

Սիմոնյանը չբացառեց նաև, որ այդ ցանկում կլինեն նաև «հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալներ, մանկուրտներ», որոնք Հայաստանի Հանրապետության հանդեպ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն, ՀՀ անկախության, ՀՀ նախկին ղեկավարների նկատմամբ մասնավոր զրույցներում վիրավորական արտահայտություններ կանեն։

«ՀՀ սահմանները կարմիր գիծ են, և բոլոր գործընկերները պետք է հաշվի նստեն դրա հետ»,-ընդգծեց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։