Բայդենը զգուշացրել է, որ ՌԴ-ի կողմից միջուկային զենքի օգտագործումը չափազանց լուրջ սխալ կլինի

Լուրեր

31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է Մոսկվային, որ չպետք է միջուկային զենք օգտագործել։ Սպիտակ տան ղեկավարի խոսքերը հնչել են այն բանից հետո, երբ Ռուսաստանը ՄԱԿ-ում հայտարարել է, որ Ուկրաինան ծրագրում է օգտագործել «կեղտոտ ռումբ», գրում է VOA-ն։

«Ռուսաստանն անհավանական լուրջ սխալ կկատարի, եթե ռազմավարական միջուկային զենք կիրառի։ Ես դեռ չեմ կարող ձեզ երաշխավորել, որ այդ օպերացիան կեղծ դրոշի ներքո կլինի, մենք դեռ չգիտենք։ Սակայն դա լրջագույն սխալ կլինի»,- ասել է Բայդենը։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները և արևմտյան այլ երկրներ հերքել են Ռուսաստանի պնդումները, թե Ուկրաինան պատրաստվում է օգտագործել «կեղտոտ միջուկային ռումբ» իր տարածքում՝ դա համարելով էսկալացիայի պատրվակ:

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ևս երեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Ռուսաստանի հայտարարություններով, քանի որ նա «արդեն ցույց է տվել, որ ծրագրում է անել այն, ինչում մեղադրում է մյուսներին»:

Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտնել է, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները շուտով կժամանեն՝ Կիևի խնդրանքով ստուգելու ուկրաինական երկու միջուկային օբյեկտներ։

Տաթև Ֆռանգյան