Մոսկվան ԱՄՆ-ին ծանուցել է միջուկային զորավարժություններ անցկացնելու մասին

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

Ռուսաստանը ԱՄՆ-ին ծանուցել է իր միջուկային ուժերի ամենամյա պլանավորված զորավարժությունների անցկացման մասին։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Ջո Բայդենի վարչակազմը, գրում է VOA-ն:

Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանը հրթիռներ կարձակի իր ամենամյա ռազմավարական զորավարժությունների ընթացքում ․ Մոսկվան նախկինում «Գրոմ» զորավարժությունների ընթացքում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ է արձակել: Համաձայն Ռազմավարական սպառազինությունների կրճատման նոր պայմանագրի՝ Ռուսաստանը պարտավոր է նախապես տեղեկացնել Վաշինգտոնին բալիստիկ հրթիռների արձակման մասին, հայտարարել են Պենտագոնից։

«ԱՄՆ-ն ծանուցվել է, և, ինչպես մենք ավելի վաղ ընդգծել էինք, այս զորավարժությունները սովորաբար անցկացվում են Ռուսաստանի կողմից ամեն տարի», – ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը պաշտպանության նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Ռայդերն այլ մանրամասներ չի հաղորդել:

Զորավարժությունները պոտենցիալ մարտահրավեր են Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների համար․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինա ներխուժման ֆոնին չի բացառում միջուկային զենքի օգտագործման հնարավորությունը։

Երեքշաբթի օրը Ռուսաստանը նաև նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրուդ՝ մեղադրելով Ուկրաինային իր տարածքում «կեղտոտ ռումբ» կիրառելու նախապատրաստության մեջ։ Արևմտյան և ուկրաինացի պաշտոնյաները հերքել են այս պնդումները՝ դրանք անվանելով ապատեղեկատվություն և ռազմական գործողությունների սրման պատրվակ:

Տաթև Ֆռանգյան