Ադրբեջանն ավելացնում է 2023թ․ պաշտպանության ու անվտանգության բյուջեն

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները 2023 թվականի պետական բյուջեից պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտի ֆինանսավորումն ավելացնելու են 4,6 տոկոսով՝ հասցնելով 5 մլրդ 320,1 մլն մանաթի (ներկա փոխարժեքով՝ 3 մլրդ 129,5 մլն դոլար), գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նման ծախսեր նախատեսված են Ադրբեջանի 2023 թվականի պետական բյուջեի նախագծով, որը ներկայացվել է Միլլի Մեջլիսին։ Ընդհանուր առմամբ, հաջորդ տարի պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը նախատեսվում է ուղղել ամբողջ բյուջետային ծախսերի 16 տոկոսը։

Պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի կառուցվածքում 2023 թվականին պաշտպանության ոլորտի կարիքների համար նախատեսված է 2 միլիարդ 403,4 միլիոն մանաթ, ազգային անվտանգության՝ 364,2 միլիոն մանաթ, սահմանային ծառայության կարիքների համար՝ 470,8 միլիոն մանաթ։

Բացի այդ, հաջորդ տարի նախատեսվում է 2 մլրդ 70 մլն մանաթ (1,2 մլրդ դոլար) ուղղել անվտանգության ոլորտում հատուկ նշանակության ծրագրերի ու միջոցառումների իրականացմանը։ Մյուս ծախսերն ուղղվելու են այլ նպատակների։

Էմմա Չոբանյան