Բաքվում ոստիկանությունը ուժով ցրել է ընդդիմության հանրահավաքը․ շուրջ 100 մարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
Բոլորը

Բաքվի քաղաքապետարանի դիմաց ընդդիմության կազմակերպած հանրահավաքն ավելի քան 40 րոպե է տևել, որն ուղեկցվել է ոստիկանական բռնություններով ու ձերբակալություններով, գրում են տեղական լրատվամիջոցները։

Ակցիան նախատեսված էր ժամը 16:00-ին, սակայն դրանից մեկ ժամ առաջ ոստիկանական ուժերը շրջափակել են քաղաքապետարանի հարակից տարածքը։ Քաղաքապետարանի ուղղությամբ հետիոտնի ճանապարհի երկու կողմերում կենտրոնացած են եղել ոստիկանության մեծաթիվ աշխատակիցներ։ Մեծ թվով ոստիկանական մեքենաներ և երկու հատուկ ավտոբուսներ տեղափոխվել են մետրոյի «Իչերի Շեհեր» կայարան։ Տեղական ժամանակով 15։40-ին ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել բոլորին, որոնք հայտնվել ու զրուցել են լրագրողների հետ մետրոյի կայարանի դիմաց, այդ թվում՝ կանանց։

Ակցիայի մասնակիցները նոր մարտավարություն են կիրառել՝ ակցիայի վայրում հայտնվել են հերթով, ոչ թե խմբերով։ Այնուհետև ցուցարարները սկսել են հայտնվել 4-6 և ավելի հոգանոց խմբերով՝ վանկարկելով «Ազատություն», «Հրաժարական», «Ազատություն քաղբանտարկյալներին»։ Սրա շնորհիվ ոստիկանները չեն կարողացել բոլորին միանգամից բերման ենթարկել։

Ցուցարարներին ձերբակալել ու տեղափոխել ոստիկանական մեքենաներ և հատուկ ավտոբուսներ, սակայն դրանք չեն բավարարել, և նոր մեքենաներ են բերվել ակցիայի վայր։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ շուրջ 100 մարդ է ձերբակալվել։

Հիշեցնենք, որ իրավապահները դեռևս առավոտից էին սկսել ձերբակալել հավաքի կազմակեպիչներին։ Ակցիայի մասնակիցները պահանջում են ժողովրդավարական բարեփոխումներ, հավաքների ազատություն, քաղբանտարկյալների ազատ արձակում, ազատ ընտրություններ, հիմնարար բարեփոխումներ և ցամաքային սահմանների բացում։

Էմմա Չոբանյան