Փաշինյանը՝ երկու քարի արանքում. խաղաղության պայմանագիր Մոսկվայի՞, թե՞ Բրյուսելի սցենարով. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
Բոլորը

Չեխիայում Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել հանդիպումից մեկ ամիս էլ չանցած, հնարավոր է, տեղի ունենա Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպումը Ռուսաստանում։ Պուտինի նախաձեռնության մասին այսօր գրել են ռուսական իշխանամերձ լրատվամիջոցները և որպես հանդիպման ժամանակահատված՝ նշել հոկտեմբերի վերջին օրերը։

Հիշեցնենք՝ Պուտինը Փաշինյանին ու Ալիևին առաջարկել էր Ռուսաստանում հանդիպել Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ հանդիպումից մոտ մեկ շաբաթ անց՝ Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովին։ Պուտինի հրավերն ուշագրավ է դիտարկել Արևմուտքի հովանու ներքո կազմակերպված բանակցությունների ու ձեռք բերված պայմանավորվածությունների ֆոնին։

Այս հանդիպումը կազմակերպելով՝ Մոսկվան հատուկ ուղերձ է հղում Արևմուտքին, որ չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից՝ կարծում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Ըստ ռուսական աղբյուրի՝ հանդիպումը կայանալու է Մոսկվայում կամ Սոչիում։ Պաշտոնական Երևանը Փաշինյան-Պուտին-Ալիև առաջիկա հանդիպման մասին պայմանավորվածությունը ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում։ Վարչապետի աշխատակազմից այսօր Factor TV-ին տեղեկացրեցին, որ վարչապետի բոլոր այցերի վերաբերյալ ժամանակին տեղեկատվություն կտրամադրեն։

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ Պրահայի հանդիպումից կարճ ժամանակ անց կողմերին նոր բնակացությունների Պուտինի հրավերը նշանակում է՝ խաղաղության ենթադրյալ պայմանագրի ստորագրում մոսկովյան սցենարով։

Փորձագիտական շրջանակները նշում են՝ ակնհայտ է, որ Բրյուսելն ու Մոսկվան պայքարում են այն բանի համար, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը որտեղ և ինչ բովանդակությամբ կստորագրվի։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշում է՝ Պուտինի կազմակերպած հանդիպումը նաև այս ցանկությունների շրջանակներում պետք է դիտարկել։

Իսկ ահա «Քարնեգի» հիմնադրամի Կովկասյան հարցերով ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը դեռ սեպտեմբերի վերջին «Նոր փոթորկաբեր ամպեր են կուտակվում Հայաստանի և Ադրբեջանի գլխին» հոդվածում ներկայացրել էր խաղաղության պայմանագրի ռուսական և արևմտյան հավանական տարբերակները։

Ըստ հոդվածագրի՝ Մոսկվան հանդես է եկել խաղաղության պայմանագրի այնպիսի նախագծով, որի համաձայն՝ շարունակելու է իր զինված ներկայությունն Արցախում և ընդլայնվելու է Հայաստանի սուվերեն տարածքում։ Այսինքն, սա ենթադրում է Արցախի կարգավիճակի անորոշ հետաձգում, Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի հաստատում բացառապես Ռուսաստանի Դաշնության, այլ ոչ թե Հայաստանի սահմանապահների հսկողությամբ։

Թոմաս դե Վաալը գրում է, որ ըստ պայմանագրի եվրոպական նախագծի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր հաղորդակցության ուղիները բացվում են, իսկ վերահսկումն իրականացվում է բացառապես այն հանրապետությունների կողմից, որոնց տարածքով  դրանք անցնելու են։ Այս տարբերակում էլ, ըստ Վաալի, անդրադարձ չկա Արցախի խնդրին, ինչը նշանակում է, որ Հայաստանն այլևս որևէ ազդեցություն չի ունենալու Արցախի ճակատագրի որոշման հարցում:

Հայկական կողմի համար ռուսակա՞ն, թե՞ արևմտյան տարբերակն է շահեկան։ Երևանում փորձագիտական շրջանակները չեն շտապում միանշանակ ընտրության հարցում՝ նշելով, որ քննարկվող տարբերակներն առայժմ ոչ պաշտոնական աղբյուրներում են հրապարակված։ Այդուհանդերձ, քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը նշում է՝ խաղաղության պայմանագիրը Հայաստանի համար նաև ցավոտ կողմեր է ունենալու։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ այժմ Մոսկվայի և Բրյուսելի միջև մրցավազք է սկսվել մինչ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը դիրքերն ամրապնդել Հարավային Կովկասում։ Ըստ Բադալյանի՝ Երևանը պետք է ընտրի հայկական կողմի համար շահեկան տարբերակը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը մինչև տարվերջ ստորագրելու հարցը սեպտեմբերին ԱՄՆ-ում քննարկել են ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Արդյունքների մասին տեղեկություններ չկան։

Ի դեպ, Ռուսաստանում կայանալիք հավանական հանդիպման մասին տեղեկությունների շրջանառումից կարճ ժամանակ անց պաշտոնապես հայտարարվեց, որ Բրյուսելում տեղի է ունենալու հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով երկու երկրների հանձնաժողովների երրորդ նիստը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան