Ըստ ԱԱԾ-ի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանքից ազատել է եղբոր հետ մտերիմ հարաբերություններ ունեցող անձի

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հաղորդագրություն տարածեց այն մասին, որ դատական իշխանության ոլորտում բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք։ ԱԱԾ-ն թեև գործող անձանց անունները չի հրապարակում , սակայն հաղորդագրության բովանդակությունից, ինչպես նաև հրապարակված տեսանյութից ակնհայտ է դառնում, որ խոսքը դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, վերջինիս օգնականի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործի մասին է։ Հիշեցնենք՝ գործը դատական իշխանության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի դատական ակտ կայացնելու դեպքին է վերաբերում։ Սա նույն արարքն է, որը վերագրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին։

ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութում ծառայության աշխատակիցների կողմից բռնված տղամարդու դեմքը փակված է, սակայն ակնհայտ է, որ նա փաստաբան Էրիկ Ալեքսանյանն է․ վերջինս իր նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցի քննության օրը ԱԱԾ-ի տեսանյութում երևացող հագուստով էր դատարանի դիմաց պատասխանել լրագրողների հարցերին։

ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ օրենքով նախատեսված լիազորություններ իրականացնող պետական պաշտոնատար անձը, տեղեկացված լինելով ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման առկայության մասին, խմբային շահերից ելնելով, պատրաստակամություն է հայտնել վերջինի օգտին կատարել ապօրինի գործողություններ, այն է՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու միջոցով նրան ազատել կալանքից։

Պաշտոնատար անձն իր մտադրությունների իրականացման նպատակով հանցավոր արարքի կատարմանը որպես հանցակիցներ ներգրավել է նաև դատական իշխանության ոլորտում իշխանական գործառույթներ իրականացնող մեկ այլ պաշտոնատար անձի, ինչպես նաև իր օգնականին և ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանին, ովքեր խորհուրդներ և տեղեկատվություն տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել են ենթադրյալ ծանր հանցագործության կատարմանը։

Նշենք, որ այս գործի շրջանակներում կալանքի տակ են նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը և Արուսյակ Ալեքսանյանի 22-ամյա օգնականը։ Նրանք երկուսն էլ մեղադրանքը չեն ընդունում։

Պաշտոնատար մյուս անձը, ում մասին հիշատակվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ, մեզ հայտնի չէ, բայց, ամեն դեպքում, հաղորդագրությունից պարզ է դառնում, որ այս անձը գործով մեղադրյալի կարգավիճակ չունի։

ԱԱԾ-ն հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ դատավորը, այլընտրանքային խափանման միջոցի կիրառման անբավարար լինելու հանգամանքը մեկ այլ դատավորի որոշումներով հաստատված լինելու պայմաններում մեղադրյալի նկատմամբ կիրառել է քրեական վարույթի համար հավանական խոչընդոտներ առաջացնող այլընտրանքային խափանման միջոց գրավ և նրան ազատել կալանքից։

Նշենք, որ Դատավոր Ալեքսայանը մեղադրվում է անձին կալանքից 2․5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու գործով․ ԱԱԾ-ն դատավորի այս դատական ակտը գնահատել է ակնհայտ անարդար։

Այսպիսով՝ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից ակնհայտ է դառնում, որ դատական իշխանության պաշտոնատար անձը, դատավոր Արուսյակ Ալեքսայանն է, որն, ըստ մեղադրանքի, իր եղբոր հետ մտերիմ հարաբերություններ ունեցող անձի է ազատել կալանքից։
Նշենք, որ Ալեքսանյանը մեղադրանքը չի ընդունում։

Արաքս Մամուլյան