Մեր հասարակությունն իրականում չի ուզում կրթվել․ ապաքաղաքական զրույց Նունե Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը: Նրա կարծիքով՝ «մեդիա» հասկացությունը պետք է մեկնաբանել հնարավորինս լայնորեն՝ ոչ միայն լրատվամիջոցներ, այլև սոցցանցեր, թանգարաններ, արտաքին գովազդ և այլն: Ո՞րն է այս իրավիճակում լրատվամիջոցների և լրագրողների դերը: Ըստ հաղորդման հյուրի՝ ԶԼՄ-ների առաքելությունն է գտնել և տարածել պատմություններ՝ ղեկավարվելով որոշակի էթիկական և մասնագիտական ստանդարտներով:

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» ղեկավարի համոզմամբ՝ լրատվամիջոցները մի կողմից ծառայություն են մատուցում, բայց մյուս կողմից՝ դա անում են որոշակի արժեքներ փոխանցելու նպատակով: Այդ առաքելությունը հաջող կատարելու նպատակով լրագրողները և խմբագիրները պարտավոր են շփման մեջ մտնել իրենց ընթերցողների, օգտատերերի հետ: Այդ շփումները կարող են լինել ֆիզիկական և վիրտուալ, անհատական և խմբային:

Սոցցանցերը, անշուշտ, իրենց էական ազդեցությունն են թողնում լրատվամիջոցների աշխատանքի վրա: Ալգորիթմները շատ դեպքերում թելադրում են օգտատերերի ընտրությունը: Սակայն, ըստ Նունե Սարգսյանի, ալգորիթմներին նույնպես հնարավոր է խաբել: Բոլոր դեպքերում՝ լրագրողները պետք է փնտրեն ինքնարտահայտվելու նոր հարթակներ՝ դրանով իսկ ավելի արժեքավոր ու պրոֆեսիոնալ դարձնելով այդ հարթակները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան