22․6 մլն եվրո վարկ՝ դպրոցներ ու մանկապարտեզներ կառուցելու համար․նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Բոլորը

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։ Վարկային համաձայնագրով նախատեսվում է հատկացնել 22 600 000 եվրո:

Ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ նախագծով նախատեսվում է վավերացնել վերոնշյալ համաձայնագիրը, որը ստորագրվել է այս տարվա հունիսի 9-ին։

«Համաձայնագիրն անցել է անհրաժեշտ ընթացակարգերը նաև քննարկվել է Սահմանադրական դատարանում։ Հոկտեմբերի 4-ին ՍԴ-ից ստացվել է որոշում առ այն, որ համաձայնագիրը համապատասխանում է սահմանադրականությանը։

Այս ծրագրով նախատեսվում է ֆինանսական միջոցներ տրամադրել 4 ավագ դպրոցական շենքերի հիմնանորոգման համար և վերակառուցման համար։ Այս ծրագրի շրջանակներում 200 դպրոց կստանա անհարժեշտ լաբորատոր ենթակառուցվածքներ, ինչը շատ կարևոր է՝ հանրակրթության որակական փոփոխության տեսանկյունից։

Վարկային այս համաձայնագրով հաջորդ բաղադրիչը, որ նախատեսված է, ուղղված է նախադպրոցական կրթությանը։ Նախատեսվում է ստեղծել առնվազն 80 նախակրթարան։

Նաև նախատեսված է, որ բուհերը կստանան դրամաշնորհներ՝ իրականցնելու նորարարական ու զարգացման ծրագրեր։

Նախագծի վերջին բաղադրիչն ուղղված է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի կիրառության բարելավմանը»,- նշեց փոխնախարարը։

Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ։

Մանրամասները՝ տեսանյութում։